Հրանտ Դինքը գիտակցում էր, որ յուրաքանչյուր հայ՝ հայրենիքում ապրի,թե հայրենիքից դուրս, սահմանապահ է, և սահմանը պահող դիրքապահզինվորի վրա թշնամու արձակած կրակոցն էլ ուղղված է յուրաքանչյուրհայորդու՝ անկախ բնակության վայրից։ Դինքին ուղղված մահացու կրակոցնէլ ուղղված էր մեզ՝ բոլոր հայերիս, ոչ թե մեռնելու, այլ նրա՝ արդարությանհամար մղած պայքարը շարունակելու համար։
Ամեն տարի հունվարի 19-ին Ստամբուլում Հրանտ Դինքի բազմահազարանոց ջատագովներից կազմված թափորին են միանում նաև թուրք և քուրդ մտավորականներ․ բոլորն էլ, ի նշան բողոքի, փողոց են դուրս գալիս մեկ ընդհանուր կարգախոսով՝ «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք»։
Հիշեցնենք՝ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից սպանվեց Թուրքիայում հայազգի լրագրող, «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի հիմնադիր Հրանտ Դինքը։ Այսօր լրանում է Դինքի սպանության 15-րդ տարին, ու հայաբնակ Շիշլիում և աշխարհի չորս ծագերում ոգեկոչում են մեծ հային:
Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցի հայաստանցի աշակերտներնայցելել են |«23.5. Հրանտ Դինքի հիշողության վայր»:
Կենտրոնի անվանումը վերցված է 1996 թվականի ապրիլի 23-ին «Ակօս» թերթում Դինքի գրած «Ապրիլի 23.5» վերնագրով հոդվածից: Այն տեղակայված է Ստամբուլի հայկական «Ակօս» շաբաթաթերթի նախկին գրասենյակում: Գրասենյակը գտնվում է Սեբաթ կոչվող շենքում, որտեղ էլ՝ շենքի մուտքի մոտ, 2007-ին սպանվել էր Հրանտ Դինքը: Հիշողության վայրում նույնությամբ պահպանված է Դինքի աշխատասենյակը, ինչպիսին եղել է նրա սպանության օրը:
Հրանտ Դինքի երազանքն էր, որ Թուրքիայում բացվի Հայաստանի դեսպանատունը, իսկ Հայաստանում՝ Թուրքիայինը
Հրանտ Դինք վարժարանի սաները՝ Դինքի աշխատասենյակում
Այցելուները կարող են տեսանյութերի, աուդիո և տպագիր նյութերի միջոցով ծանոթանալ անվանի լրագրող-հրապարակախոսի կյանքի տարբեր դրվագներին: Ցուցանմուշների նախագծումն ամբողջովին իրականացրել են «Հրանտ Դինք» հիմնադրամի աշխատակիցները: Ավելին՝ այդ աշխատանքների շրջանակում անձնակազմն այցելություններ է կատարել աշխարհի տարբեր տեղերում գտնվող հիշողության վայրեր ու թանգարաններ՝ աշխարհի լավագույն փորձին ծանոթանալու համար: Հիշողության կենտրոնը համալրված է 60 անուն տեսանյութերով, հարյուրավոր լուսանկարներով, «Ակօս» թերթի՝ մինչև 2007 թվականի բոլոր համարների արխիվով:
Մամիկոնն ուզում է «Ակօս» թերթը նվիրել իրենց թուրք հարևանին, որ նա կարդա Դինքի մասին
Ստամբուլի Հրանտ Դինք վարժարանի աշակերտները վայելեցին Հրանտ Դինքի ներկայությունը հիշատակի վայրի համակարգող Նայաթ Քարաքյոսեի և |«Հրանտ Դինք» հիմնադրամի «Թուրքիա-Հայաստան» ծրագրի համակարգող Թալին Սյուզմեի շնորհիվ:
Մեծերը մահ չունեն… Դինքը նրանցից մեկն է, որ պետք է ապրի ամենուր, պետք է ապրի մեր մեջ, երբ բախվում ենք անարդարության: Գուցե ոմանք համառորեն փորձեն պարտադրել, որ հայը բանտում՝ իբրև պատիժ Թուրքիայի հիմնը երգի և կերգի, վատ երգելու դեպքում էլ՝ ծեծի կենթարկվի, ինչպես Դինքի հետ պատահեց,- սակայն հային դրանով չեք կարող պարտադրել հրաժարվել իր ինքնությունից,- բարձրաձայնում էր Դինքը թուրքական բանտում:
Հ.Գ. Հայաստանցի աշակերտների հետ դպրոց վերադառնալիս գնացքում թրքախոս անծանոթը, որի ուշադրությունն էին գրավել Հրանտ Դինք ստորագրությամբ աշակերտների ձեռքի նվեր-պայուսակները, ասաց, որ ինքը Դինքի՝ Մալաթյայի հայրական տան հարևանի որդին է՝ հիշատակելով տիկին Աղավնիի, հորեղբայր Զավենի անունները: Նա նաև ասաց, որ ափսոսում է Դինքի հետ պատահածի համար, ափսոսում է, քանի որ ինչպես նրանց ընտանիքների տխրություններն էին ընդհանուր, այնպես էլ՝ ուրախությունները. Դինքի ընտանիքն իրենց Ռամադանին էր այցելում, իրենք՝ Զատկի տոնին: Մի՞ թե այս ամենը պատահականություն էր:
Լիլիթ Պողոսյան, Թուրքիա
Լուսանկարները՝ Հարություն Գևորգյանի
İlk yorum yapan siz olun