Այսօր Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի՝ Սևան Նիշանյանը ազատ կարձակվի այսօր։ Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը:
«Ըստ որոշման՝ նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ Քանի որ Սևան Նիշանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան»,-նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել այն բանից հետո, երբ նա քննադատել էր Մուհամմադ մարգարեին, սակայն ձերբակալվել էր պետական շինության մեջ ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով:
İlk yorum yapan siz olun