İçeriğe geçmek için "Enter"a basın

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ

ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

(Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, 6 հունվարի, 2022 թ.)

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

«Փառք ի բարձունս մեծիդ Աստուծոյ, 

որ եկիր և փրկեցեր զտիեզերս Քոյով յայտնութեամբ»

(Շարական Սուրբ Ծննդյան):

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» երկնաձայնավետիսով Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ձեզ՝ եկեղեցում համախմբված բարեպաշտհավատացյալներիդ, համայն մեր ժողովրդին և Աստվածորդու առջև խոնարհված հովիվների ուհրեշտակների հետ օրհնաբանում մարմնացյալ Փրկչին՝ ասելով. «Փառք բարձունքներում մեծդԱստծուն, որ եկար և Քո հայտնությամբ փրկեցիր տիեզերքը»։

Քրիստոսի Սուրբ Ծննդյան հրաշազարդ խորհրդով այսօր փրկության հույսն ու շնորհն է վերստինիջնում արհավիրքներից ու աղետներից խռովահույզ աշխարհի վրա։ Բեթղեհեմյան աստղի պայծառշողարձակումով, Մանուկ Հիսուսի Ծննդյան շնորհով Բեթղեհեմ դարձած հոգիներից ցրվում էանհուսության խավարը։ Աստված Իր Միածին Որդու հայտնությամբ հրավեր է ուղղում ողջմարդկությանը՝ իրենց սրտերը դարձնելու աստվածային անսահման սիրո հայտնությանվկայարան, մեղքերից սրբվելու, վերափոխվելու և նորոգության միջոցով փրկվելու: «Հեռո՛ւ վանեցեքձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիրցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստԱստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ»,- հորդորում է առաքյալը (Եփ. 4.22-24): 

Մարդու նորոգության ու փրկության ուղին Աստծո պատվիրաններով ապրելն է, մեղքիկապանքներից ազատագրումը, ինչը հաստատուն երաշխիքն է մարդկության հարատևության ևգրավականը հավիտենական երանության։ Փրկիչ մեր Տերը, որպես Աստծո առ մարդն ունեցածանսահման սիրո և հոգատարության առհավատչյա, հավաստում է, որ աշխարհը կարող էվերափոխվել, տառապանքի ու անարդարության իրականությունը կարող է վերածվել երանությանվայրի՝ ըստ Եսայի մարգարեի վկայության. «Դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան ևառապարները՝ դաշտեր։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնիԱստծու փրկությունը» (Եսայի 40.4-5)։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսը այս օրերին՝ աղետալիպատերազմի կորուստների ցավով մորմոքվող, բեկված ու տագնապած, անորոշություններովանհանգիստ մեր սրտերին մխիթարություն ու սփոփանք է բերում, որ Տիրոջ փրկարար շնորհներովզորանանք, հավատով փոխակերպվենք և հույսով հաղթանակենք։ Այսպիսի ոգով ու ընթացքով, անտարակույս, պիտի կարողանանք հաղթահարել պատուհասներն ու նեղությունները և հզորանալորպես ժողովուրդ ու պետություն, հայրենիք և սփյուռք։ Մեր հայրերը մեզ ուսուցանել են, որ աննկունլինենք աղետների ու փորձանքների դեմ, թույլ չտանք, որ մեզ պարտության մատնեն հոգսերն ուկարիքները, հայրենիքի ապագայի հանդեպ տագնապները։ Թե՛ հայրենիքում և թե՛ աշխարհասփյուռմեր համայնքներում լինենք միաբան ու միասնական։ Մեր անմիաբանությունն ուանհամերաշխությունը ծնունդ են տալու նոր կորուստների՝ ոտնակոխ անելով մեր մեծ ու փոքրհաղթանակները։ Ներկայիս բարդ իրադրության մեջ հարկ է, որ սթափվենք, մերժենք Աստծուց մեզհեռացնող ընթացքները և մեր կյանքն ամրորեն խարսխենք դարերի փորձություն անցած, մերժողովրդի հարատևությունը երաշխավորած ազգային և հոգևոր արժեքների վրա։ Ամենքս սրբազանպարտք ունենք հայրենիքի համար նահատակության պսակն ընդունած մեր զավակներիհիշատակի առջև՝ անձնուրաց ջանքեր ներդնելու հանուն հայրենի մեր երկրի, հանուն Արցախիազատ կյանքի, հանուն հայոց պետականության անսասանության ու ազգային մեր ինքնությանանխաթար պահպանության։ Միշտ հիշենք՝ հայրենիքի շահը վեր է ամենից, մեր ժողովրդի ազատ ուապահով կյանքը՝ առաջնահերթություն։ Հզոր ու շեն հայրենիքի տեսլականի իրագործումըպահանջում է հանձնառության և անձնազոհության ոգի ու գիտակցություն, ազնիվ ու արդարգործելակերպ և հոգևոր, բարոյական արժեքների վրա հիմնված կենսակերպ։ Այդ առաքելությունըհնարավոր է իրականություն դարձնել մեր Տիրոջ լուսավոր օրինակով, ով, ըստ Իր խոսքի, չեկավպաշտոն, ծառայություն և պատիվ ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28)։ Ամեն մի պաշտոն ևիշխանություն հասարակական, քաղաքական կամ պետական ոլորտում պետք է ծառայի երկրիառաջընթացին, ընդհանուրի բարեկեցությանն ու ապահովությանը, ինչպես բարեպաշտընտանիքում։ Երբ պաշտոնը դադարում է սպասավորություն ընկալվելուց, դառնում է պատճառկամայականությունների, չար ու անարդար գործերի: Մինչ ազգաշահ ու հայրենանվեր բարիգործերով, միմյանց հանդեպ հոգածություն, սեր ու խնամք ցուցաբերելով է, որ ուժ ու զորությունկունենանք նեղություններն ու դժվարությունները հաղթահարելու, երկիր շենացնելու։ Փրկչի ՍուրբԾննդյան խորհրդով նորոգված կյանքով, հավատում ենք, կարող պիտի լինենք կերտելու նորիրականություն, որտեղ գերակա կլինեն փոխհասկացողությունն ու համերաշխությունը, ուղղամտությունն ու հայրենանվիրումը. նոր իրականություն, որտեղ յուրաքանչյուր հանձնառությունմիտված կլինի մեր ժողովրդի իղձերի ու ձգտումների իրագործմանը։ Այս տեսլականով և Քրիստոսիպարգևած փրկության շնորհով, սիրելի հավատացյալներ, վերափոխենք մեր կյանքի ընթացքը ևմիշտ քայլենք վերելքի ու սիրո կենարար ճանապարհով։ 

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության այս հոգեպարար օրը աղոթենք միասին, որ ԲարձրյալնԱստված օրհնի, խաղաղ պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը և աշխարհը համայն։ Աղոթենք, որ մեր հայրենիքը դառնա մսուր աստվածային ներկայության, և մեր ժողովրդի զավակներիհոգիները զորանան հավատով ու լավատեսությամբ։ Թող Տերը Իր ամենախնամ Սուրբ Աջիօգնականությամբ մեզ առաջնորդի ընթանալու հավատո բարի գործոց շավիղներով ևփառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,

Ձեզ և մեզ մեծ աւետիս

Աղբիւր։ https://www.facebook.com/holyetchmiadzin  

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın