Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանն ընդունել է Արաբական ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Հրայր Ճէպէճեանին:
Գրիգոր Արշակյանը հյուրին է ներկայացրել արխիվի գործունեությունն և ընդգծել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փաստաթղթային ահռելի հավաքածուի կարևորությունը, պատմամշակութային ժառանգությունը պահպանելու ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:
Հրայր Ճէպէճեանն անդրադարձել է Միացյալ աստվածաշնչային ընկերության գործունեությանը՝ նշելով, որ այն գործում է աշխարհի շուրջ 190 երկրում, այդ թվում՝ Հայաստանում:
Զրուցակիցները երկուստեք պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցելու գիտահետազոտական, մշակութային ոլորտներում: Այդ համատեքստում անդրադարձել են Մերձավոր և Միջին Արևելքում գտնվող մեծածավալ հայկական արխիվների հետագա ճակատագրին և դրանք Հայաստան տեղափոխելու հնարավորություններին: Քննարկվել է նաև Միացյալ աստվածաշնչային ընկերության՝ ԱՄՆ-ում, Լիբանանում, Եգիպտոսում գտնվող արխիվները, հատկապես լիբանանահայ հայտնի ակնաբույժ, հասարակական գործիչ, հրատարակիչ Ռոպէր Ճէպէճեանի անձնական արխիվը Հայաստան տեղափոխելու հարցը:
İlk yorum yapan siz olun