İçeriğe geçmek için "Enter"a basın

ԱԽ քարտուղարն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության. Արման Թաթոյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գերազանցել է իր լիազորությունները. Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին, մասնավորապես նա ասել էր՝ ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական բնույթի են, մի քանի ամիս անց առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին:

«Ընդհանրապես իրեն ո՞վ է իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել, դա բացահայտ ոտնձգություն է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ` այն էլ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կոմից։ Ես պաշտոնապես դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ-ի անխափան, անկաշկանդ աշխատանքը նաև հետագայում»,- ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով, այդ մարդու արարքներն ընդհանրապես անվտանգության հետ կապ չունեն. «Այդ պաշտոնատար անձն այն անձը չէ, որ ժամանակ հատկացնեի, մանրամասն անդրադառնայի իր հայտարարությանը, բայց քանի որ համակարգային խնդիր կա, հետևողական աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով վարկաբեկելու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, ուզում եմ անդրադառնալ մի քանի հարցի»,- ասաց նա։

Արման Թաթոյանի ներկայացմամբ, ԱԽ քարտուղարի հայտարարություններում երկու հիմնական թեզ կա՝ կասկածի տակ է դնում ՄԻՊ–ի անաչառությունը և քաղաքական հայտարարություններ է անում։

«Ընդհանրապես ծիծաղելի է, որովհետև դրանից 1-2 օր առաջ Վենետիկի հանձնաժողովը երբևէ ամենաուժեղ զեկույցն է ընդունում ՀՀ ՄԻՊ–ի վերաբերյալ, ասում է՝ ՀՀ ՄԻՊ-ն առանցքային դերակատար է երկրում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման համար»,- նշեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը։

Ա. Թաթոյանը նաև հիշեցրեց, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին իր աշխատակազմի  հետ այցեր էր իրականացնում, անձամբ  կապի մեր էր այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր այդ ժամանակ շարժմանն էին մասնակցում, նրանք ՄԻՊ-ին անձամբ, նամակագությամբ ուղարկում էին բերման ենթրակվածերի անուն-ազգանուները, որպեսի արագ այցելեին. «Այդ ժամանակ անաչառ էի հա՞, հիմա արդեն դադարել եմ անաչառ լինե՞լ»:

Նա նշեց, որ 2018 թվականին, երբ Արմեն Գրիգորյանին ձերբալակել էին,  այցելել էր նրան, նամակ էր գրել գլխավոր դատախազություն, պահանջել իրավունքների խախտումների ուղղությամբ քննություն իրականացել։

«Ամենամեծ հանրահավաքների ժամանակ ՄԻՊ-ին և աշխատակազմին անաչառ աշխատանքի համար շնորհակալություն էին հայտնում առաջնորդները, ինչի համար իրենց շնորհակալ եմ և հպարտ եմ այդ մեր աշխատանքի համար։ Այդ ժամանակ, քանի որ իր իրավունքների համար էի աշխատում, ես շատ անաչառ էի, իսկ հիմա, երբ պաշտոնյա են դարձել, փոխվել է ամեն ինչ, դադարեցի լինել անաչա՞ռ»,–ասաց Ա. Թաթոյանը:

Նա նշեց, որ այս ամեն ինչը մի բան է ցույց տալիս՝ ՄԻՊ նկատմամբ  վերաբերմունքի հարցում թե 2018 թ. առաջ, թե հիմա, որևէ բան չի փոխվել:

«Ասում է՝ քաղաքական հայտարարություն եմ անում:  Տո՞ ինչպես է համարձակվում ընդհանրապես վարկաբեկել ՄԻՊ աշխատանքւ: Ասում է՝ սահմանային հարցերում քաղաքական է: Ինչքան ասեմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, հերի՞ք չի ձեր վախերը ցուցադրեք:

Սահմանային հարցերը մարդու իարվունքներից կտրված  չի կարելի դիտարկել:

Պետք չէ տանել ռազմաքաղաքական տանիքի տակ  մտցնել: Այդպես մենք մեր երկիրը դարձնում ենք աշխարհաքաղաքական խաղերի զոհը: Պարզ չէ՞, որ Ադրբեջանի համար  սա ամենագերձեռնտու մոտեցումն է՝ Մարդու իրավունքներից կտրել  ու տանել ամեն ինչ ռազմաքաղաքականի դաշտ»,- ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով, մարդիկ միլիոնների վարկեր են վերցրել, անասուն են առել, հիմա ադրբեջանցիները գողանում են, ապա հարցադրում արեց՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը գնացե՞լ, տեսե՞լ է մարդկանց վիճակը:

«Ադքան զեկույցներ եմ ներկայացրել, հատուկ շեշտել՝ ադրբեջանցիներն են եկել, մտել, կողքից հերքումներ են անում, առանձին քաղաքական հանձնարարական տալիս տեղական ինքնակառավարման  մարմններին, որ ասեն՝ չի եղել նման բան:

Դա մեզ պետք է, որ հատուցումներ ապահովենք, միաջզգային կառույցներում մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանենք, չէ՞:

Ահազնագ ունենք՝ մարդն ասում է  Տեղ համայնքում 6  միլիոնից  ավելի վնաս է կրել, վարկային կազմակերպությունը շարունակ պահանջում է  վարկերը վճարել, չի կարողանում վարկերը  վճարել, վարկային կազմակերպությունը դատի է տվել: Բա դա Անվտանգության խորհրդի քարտուղարին հուզող հարց չէ՞, մարդու իրավունքների պաշտպանության խնդիր այստեղ չկա՞:

Հեշտ է ամեն ինչն ասել՝ քաղաքական, քաղաքական ու բոլոր հարցերը մոռանալ»,- ասաց Արման Թաթոյանը:

Նա ընդգծեց՝ որպես Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան շարունակելու  է իր բացառիկ իրավապաշտպան աշխատանքը. «Ի սկզբանե կատարել եմ, կարծում եք՝ այսքան բանը պետք է թողնեմ, թեթևամիտ հելնեմ, մտնեմ քաղաքականությո՞ւն: Ամբողջն իրավապաշտպան տեսանկյունից է»:

https://news.am/arm/news/670549.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın