İçeriğe geçmek için "Enter"a basın

«Առաջին օրից կես կատակ կես լուրջ ասում էի եղբորս, որ Նոբելյան մրցանակ պետք է ստանաս դու». Հուրի Փաթափության (ֆոտո)

Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի քույրը՝ Հուրի Փաթափությանը եղբոր մրցանակ ստանալու մասին լուրը առաջինը ստացել է իր մորաքրող տղայից, որն ապրում է ԱՄՆ-ում:

NEWS.am-ի հետ զրույցում նա պատմում է, որ արդեն 5 րոպե անց իրեն են զանգահարում ծնողները, մյուս եղբայրը եւ կիսում իրենց ուրախությունն ու ոգեւորությունը:

«Անշուշտ շատ ուրախացա եւ կարծում եմ` ամբողջ հայ ազգն է ուրախացել այս լուրից, քանի որ առաջին անգամ հայ գիտնականը Նոբելյան մրցանակ է ստացել: Փոքր եղբայրս` Արտեմը բժշկական հետազոտություններկ ոլորտում է կրթություն ստացել, շատ մրցանակների է արժանացել, եւ վերջինն էլ Նոբելյան մրցանակն էր: Ես որ ճիշտն ասեմ, մրցանակները ստանալու առաջին օրից կես կատակ կես լուրջ ասում էի եղբորս, որ Նոբելյան մրցանակ պետք է ստանաս դու, ու այդ զգացումս իրականացավ»,- ասաց Հուրին:

Հուրին պատմեց, որ իրենք ընտանիքում 3 զավակ են` ինքը եւ երկու եղբայրները:

Հայրը գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնն է։ Մայրը՝ Հայկուհի Աճեմյանը, Լիբանանում հայկական դպրոցի տնօրեն է եղել, ԱՄՆ տեղափոխվելուց հետո հայկական դպրոցում ուսուցչուհի է աշխատել, հայրն էլ հաշվապահությամբ է զբաղվել:

«Մեծ եղբայրս, որ ինձանից փոքր է, ավարտեց ամերիկյան համալասարնը Լիբանանում եւ ԱՄն գնալուց հետո շարունակեց ուսումը այնտեղ, բազմաթիվ գյուտերի հեղինակ է, բայց դեռ Նոբելյան մրցանակ չի ստացել»,- ժպտալով ասում է Հուրին եւ հավելում, որ հնարավոր է մի օր էլ Արան ստանա Նոբելյան մրցանակ:

Հուրի Փաթափությանը անգլերեն լեզվի եւ գրականության մասնագետ է, Լիբանանում ուսուցչուհի է եղել, 25 տարի աշխատել է Եղիշե Մանուկյան ազգային վարժարանում, այժմ տարվա մի մասը Հայաստանում է անցկացնում: Հուրիի ամուսինն էլ պատմաբանության դոկտոր Եղիա Ջերեջյանն է:

Նշենք, որ հայ գիտնական Արտեմ Փաթափության Բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակակիր է  դարձել օրեր առաջ:

Անցյալ տարի էլ արժանացել էր հեղինակավոր նորվեգական միջազգային Kavli միցանակին:

https://news.am/arm/news/667812.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın