İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 335 721 մարդ

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 12-ի դրությամբկատարվել է 335 721 պատվաստում, որից առաջին դեղաչափ 215 278, երկրորդ դեղաչափ` 120 443։ Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Հայաստանում պատվաստումներ իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Կորոնավակ» և «Սինոֆարմ» պատվաստանյութերով։ Կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

«Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են»,- հայտնում են նախարարությունից։


CIVILNET

Yorumlar kapatıldı.