Սեպտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի հանդիսությունների սրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսիև նախաձեռնությամբ Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի ու Արցախի հոգևոր-մշակութայինժառանգության պահպանման հանձնախմբի, մեկնարկեց «Միջազգային կրոնական ազատություն ևխաղաղություն» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը։
Համաժողովին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների և քրիստոնեականկառույցների ներկայացուցիչներ, գիտնականներ ու հասարակական գործիչներ տարբերերկրներից։
Կոնֆերանսի սկզբում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը ներկաներին հրավիրեց մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան 44-օրյա պատերազմի անմեղզոհերի հիշատակը։ Այնուհետև համաժողովի մասնակիցներին իր պատգամն ու օրհնությունըփոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Համաժողովի հարգելի մասնակիցներ,
Ուրախ ենք ողջունելու ձեզ հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերելուՀայրապետական Մեր օրհնությունը «Կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով այսհամաժողովի անցկացման առթիվ: Գնահատելի են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Արցախիկրոնամշակութային արժեքների պահպանության բաժնի և հանձնախմբի ջանքերը՝ այստեղմեկտեղելու ազատության ու խաղաղության վեհ գաղափարների համար իրենց ծառայություննաշխարհում բերող նվիրյալների, որոնց համատեղ ջանքերի համագումարը մեծապես կնպաստիայդ գաղափարների վերարժևորմանն ու ամրապնդմանը։
Ազատության և խաղաղության գաղափարները մարդկության պատմության տարեկիցներն են ևայսօր էլ շարունակում են մնալ արդիական, մանավանդ երբ աշխարհի տարբեր մասերումբռնությունների, հակամարտությունների, պատերազմների առկայությունը հաճախ փորձ է արվումհիմնավորել ազատության կամ խաղաղության հաստատման կեղծ օրակարգերով։ Քրիստոնեականմտածողության համաձայն՝ ազատությունը դրսևորվում է Բարձրյալի կամքի հետ մարդկային կամքիներդաշնակությամբ: Այս համոզումով է Պողոս առաքյալը հայտարարում. «Ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է» (Բ Կորնթ. 3.17)։ Հիրավի, առանց ազատության և խաղաղությանգաղափարների վերաբերյալ կրոնական վսեմ ըմբռնումի հնարավոր չէ հասնել մարդկայինազատությունների ու իրավունքների ճշգրիտ ընկալմանն ու իրացմանը։
Աշխարհիկ հասկացողությամբ ազատությունը մեկնաբանվում է որպես անձի կամարտահայտմանև ազատ գործելու իրավունք՝ այլոց ազատությունների հանդեպ վտանգների ուսահմանափակումների բացառումով։ Ազատության գաղափարի ըմբռնումները, ինչպիսի հիմքիվրա էլ կառուցվեն, անվիճարկելիորեն պիտի կոչված լինեն ծառայելու մարդկանց ներդաշնակ ուխաղաղ համակեցության ապահովմանը, սուրբգրային «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկհաճութիւն» (Ղուկ. 2.14) պատգամի իրագործմանը։ Այս իմաստով ցանկանում ենք բարձրաձայնելՄեր երջանկահիշատակ նախորդներից Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքերըխաղաղության մասին. «Ամեն բանի մասին կարելի է տարակարծիք լինել և վիճել. խաղաղությանհրամայականը, սակայն, վեր պետք է լինի ամեն վեճից և դառնա բոլորի համար մտածելու ևգործելու գերագույն կանոն։ Մեր՝ հոգևորականներիս առաքելությունը պետք է լինի մեր հոգու բոլորուժերով աղոթել Աստծուն և չտկարացող եռանդով գործել՝ բարոյական ուժը առավել ու առավելհզորացնելու ուղղությամբ, որպեսզի ազգությունների ու պետությունների միջև ստեղծվենխաղաղարար հարաբերություններ բոլոր տեսակի հարցերի լուծման ճանապարհի վրա»։Սիրելիներ, Աստծո օրհնությունը, կյանքի առաջընթացն ու երջանկությունը, խաղաղության մեջ է։Խաղաղության մեջ է նաև հույսը գալիքի: Քրիստոնյաներիս համար խաղաղության կոչել ևխաղաղություն հաստատել նշանակում է վկայել Քրիստոսին: Մեր Տիրոջ ու Փրկչի պատգամն է` «Խաղաղութիւն արարէք ընդ միմեանս» (Մարկ. 9.49): Արդարև, առ Աստված մեր հավատիդրսևորումն են խաղաղությանն ուղղված մեր քայլերը, քանզի հավատն ինքը մարդու խաղաղությանուխտն է Աստծո հետ:
Խաղաղությունը կարող է արգասիքներ բերել և հարատևել արդարության գործադրմամբ։Պարտադրված խաղաղությունը, առանց արդարության, բարիքի փոխարեն ցավ ու տառապանք էծնում, ատելություն ու թշնամանք բերում մարդկային կյանքում։ Չնայած ազատության ուխաղաղության անհրաժեշտության համընդհանուր գիտակցումին ու ձգտումին, աշխարհում առայսօր հաղթահարված չեն բռնությունները, պատերազմները, էթնիկ-ազգամիջյան ատելությունը ևդրանց հիմքի վրա իրագործվող աշխարհավեր ոճրագործությունները։ Ավելին, այդպիսիգործողությունները շարունակում են իրականացվել արդիական նորագույն գիտատեխնիկականնվաճումների և միջոցների օգտագործմամբ։
Անհատի և ազգերի ազատության ու խաղաղության նկատմամբ ատելության ևանհանդուրժողականության դրսևորումների մարդկությունը բախվել է բազմիցս: Մեր ժողովուրդը իրպատմության ընթացքում ևս կրել է ազատության ոտնահարման և էթնիկ ատելությանհետևանքները։ Մեր ժողովրդի կյանքում այդպիսի ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան20-րդ դարասկզբին, երբ Օսմանյան կայսրությունում մեկ և կես միլիոն հայեր զոհ դարձանՑեղասպանության, և հայ ժողովուրդը մեծագույն կորստի վիշտը կրեց՝ զրկվելով նաև իրպատմական հայրենիքից։ Մարդկության պատմության առաջին ցեղասպանության հանդեպանտարբերությունն ու իրավական միջոցների կիրառման հապաղումը բերեցին այլցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների, որոնց ցավալիհետևանքներից էին անցյալ դարի կեսերին իրագործված հոլոքոստը, 20-րդ դարավերջում՝Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները և այլն։
Նման ցավալի իրադարձությունների բախվեցինք բոլորովին վերջերս, երբ Արցախում բնակվող մերժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծվեց: Ռազմականգործողությունների ընթացքում, որում ներգրավված էին թուրքական զինված ուժեր, միջազգայինահաբեկչական խմբավորումներ, նաև խաղաղ բնակավայրերի և ժողովրդի դեմ գործածվեցինֆոսֆորային և արգելված այլ զինատեսակներ։ Այդ ողբերգական իրադարձությունների հետևանքովզոհվեցին ու հաշմանդամ դարձան հազարավոր անձեր, ավերվեցին բնակավայրեր, տասնյակհազարավոր ընտանիքներ դարձան գաղթականներ, շատեր, ինչպես զինվորականների, այնպես էլխաղաղ բնակչության շրջանից, անգամ ռազմական գործողություններից հետո գերեվարվեցին ևմինչ այսօր Ադրբեջանում պահվում են դաժան պայմաններում, միջազգային մարդասիրականիրավունքի կոպիտ խախտումներով: Հայ ռազմագերիների ազատ արձակման ևկրոնամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ կատարած աշխատանքի համարցանկանում ենք ևս մեկ անգամ Մեր գնահատանքը և շնորհակալությունը հայտնել միջազգայինմարդասիրական ու միջեկեղեցական բոլոր կազմակերպություններին և այստեղ ներկա ձեզամենքիդ։
Պատերազմի օրերին սրբավայրերի ռմբակոծությունը և ավերումը, որի դրսևորումները եղան նաևպատերազմից հետո, վկայում են Արցախից հայկական հետքը ջնջելու Ադրբեջանիքաղաքականության մասին, ինչպես որ 2003 թ. հիմնապես ոչնչացվեցին Ջուղայի հայկականգերեզմանոցի ավելի քան վեց հազար խաչքարեր, և տարածքը վերածվեց հրաձգարանի։ Դեռևսթարմ են հիշողությունները, թե պատերազմական գործողությունների հետևանքով վերջինտասնամյակներին ինչպիսի մշակութային կոթողների ավերածություններ տեղի ունեցանԱֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եգիպտոսում։ Այս առումով խիստ անհրաժեշտ ենմիջազգային հանրության և համապատասխան կազմակերպությունների միահամուռ ջանքերը՝կանխելու մշակութային եղեռնը, ապահովելու կրոնական և մշակութային հուշարձաններիպահպանությունը։ Հրամայական է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներումՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության կողմից հայկական մշակութային ժառանգությանվիճակի գնահատումը, որին ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանը: Ի հավելումն նշենք, որՄոսկվայի և համայն Ռուսիո Ամենապատիվ Կիրիլ Պատրիարքի, Ռուսաստանի Դաշնությաննախագահ տիար Վլադիմիր Պուտինի, ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով հնարավորեղավ ապահովել Դադիվանքի պատմական մեր հնագույն սրբավայրի կենսագործունեությունը, որտեղ այսօր վեց վանականներ իրենց հոգևոր ծառայությունն են իրականացնում։
Սիրելիներ, հայ ժողովուրդը և Հայոց Եկեղեցին դարեր ի վեր պատմական հանգամանքներիբերումով և հատկապես Հայոց Ցեղասպանության հետևանքով ապրել և շարունակում են ապրելաշխարհի գրեթե բոլոր աշխարհամասերում, ամենատարբեր կրոնամշակութային միջավայրերում՝խաղաղ համակեցությամբ բնակվելով իսլամական, բուդդիստական, հինդուիստական, հուդայական, քրիստոնեական հարանվանությունների հետ՝ լավագույն վկայությունը բերելովաշխարհում կրոնների երկխոսության և խաղաղ համակեցության։ Կրոնի ազատությունը այսօր էլգերակա սկզբունք է: Այն ամրագրված և երաշխավորված է միջազգային հիմնարար հռչակագրերով, պայմանագրերով, ժողովրդավարական երկրների սահմանադրություններով և օրենքներով։Կրոնական ազատության գաղափարը, սակայն, հաճախ իրագործվում է խղճի ու դավանանքիհամամարդկային արժեքների ներքո քողարկվող կրոնական ազատության չարաշահումով։Ակնհայտ է, որ դավանանքի ազատության իրավունքի շղարշի տակ ներկայիս ձևավորվում ևգործունեություն են ծավալում կրոնական նորօրյա տոտալիտար աղանդներ, որոնք, խեղելովմարդկանց հոգևոր և հոգեկան վիճակը, քայքայիչ գործունեությամբ պառակտում են մտցնումընտանիքներում, հասարակության կյանքում, թշնամանք սերմանում ավանդական կրոնականկառույցների նկատմամբ։ Այս առումով ևս պետք է ամեն ջանք ներդնել, որպեսզի կրոնականազատության գաղափարները չարիքի պատրվակ չդառնան, այլ ծառայեն մարդկանց, հասարակությունների և ժողովուրդների բարօրությանն ու լուսավոր գալիքին, ամրապնդեն արդենկես դարից ավելի զարգացող միջեկեղեցական եղբայրության ու համագործակցության ոգին, ծառայեն համընդհանուր քրիստոնեական վկայությանն աշխարհում։
Համաժողովի հարգարժան մասնակիցներ, առ Աստված աղոթքով վերստին Մեր օրհնությունն ենքբերում ամենքիդ և ողջունում ձեր ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Մաղթում ենք, որաշխարհի տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների, եկեղեցականների, առաջատար գիտնականների ու փորձագետների կողմից ներկայացվող զեկույցները ևարգասավոր քննարկումները բարի նպաստ լինեն աշխարհում ազատության և խաղաղությանամրապնդմանը։ Սուրբ Հոգու առաջնորդությունն ենք հայցում ձեզ և արդյունավոր ընթացքհամաժողովի աշխատանքներին»,-ասաց Վեհափառ Հայրապետը։
Մասնակիցներին իրենց ողջույնի խոսքը հղեցին նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդիգլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան, Եվրոպական եկեղեցիների համաժողովի նախագահՀայր Քրիստիան Քրիգերը, ԱՄՆ-ի Եկեղեցիների ազգային խորհրդի գլխավոր քարտուղար ևնախագահ պրն․ Ջիմ Ուինքլերը, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Լոնդոնի թեմի առաջնորդ Անգելոսարքեպիսկոպոսը, Ասորի Ուղղափառ Եկեղեցու Բելգիայի, Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգիպատրիարքական փոխանորդ Ջորջ արքեպիսկոպոս Կուրիեն, Անգլիկան Եկեղեցու Ջիբրալթարիեպիսկոպոս Ռոբերտ Իննեսը, Հնդկաստանի Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու Էկումենիկհարաբերությունների բաժնի քարտուղար Հայր Աբրահամ Թոմասը, ՀՀ-ում Վատիկանի պապականնվիրակ արքեպիսկոպոս Խոսե Բետանկուրը փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետ ՆորինՍրբություն Ֆրանցիսկոս Պապի ուղերձը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի ՊատրիարքությանԱրտաքին հարաբերությունների բաժնի փոխտնօրեն Հայր Ֆիլարետ Բուլեկովը փոխանցեց նույնբաժնի տնօրեն Իլարիոն միտրոպոլիտի ուղերձը, Հայաստանում Արևելքի Ասորի Եկեղեցուսպասավոր Հայր Նիկոդեմոս Յուխանաևը փոխանցեց Արևելքի Ասորի Եկեղեցու Նորին ՍրբությունԳիվարգիզ Գ Սլիվա Կաթողիկոս-Պատրիարքի ուղերձը։
Այնուհետև բանախոսեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան պրն․ Արման Թաթոյանը։Վերջինս, իր խոսքում անդրադառնալով կրոնի, խղճի և մտքի ազատության արդի հիմնահարցերին, նաև ձեռք բերված փաստերի հիման վրա արձանագրեց, որ պարբերաբար ոտնահարվում ենարցախյան վերջին պատերազմի հետևանքով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայռազմագերիների իրավունքներն ու կրոնական զգացումները, ինչպես նաև շարունակաբարոտնձգություններ են իրականացվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկականհոգևոր և մշակութային ժառանգության նկատմամբ։ Մարդու իրավունքների պաշտպանըԱդրբեջանի որդեգրած նման վարքագիծը որակեց իբրև ցեղասպան քաղաքականություն։
Պրն․ Թաթոյանը նաև մեծապես կարևորեց Հայ Եկեղեցու և քրիստոնեական միջազգայինկառույցների դերակատարությունն ինչպես մարդու իրավունքների պաշտպանության, այնպես էլհոգևոր-մշակութային արժեքների պահպանության գործում։
Ապա զեկույցներով հանդես եկան Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան («Կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությանմիջոցով աջակցել խաղաղությանն ու կրոնական ազատությանը»), ԱՄՆ-ի Եկեղեցիների ազգայինխորհրդի գլխավոր քարտուղար և նախագահ Ջիմ Ուինքլերը («Համագործակցությանանհրաժեշտությունը կրոնական ազատությունն ու հավատը պաշտպանելու գործում»), ՄեծԲրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը(«Ցավը և տառապանքը․տարանջատելու առավելությունը»), Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Լոնդոնիթեմի առաջնորդ Անգելոս արքեպիսկոպոսը («Համագործակցության անհրաժեշտությունըկրոնական ազատությունն ու հավատը պաշտպանելու գործում»), Մարդու իրավունքներիեվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը («Հայկական մշակութային ևպատմական ժառանգության պաշտպանությունը՝ ըստ Մարդու իրավունքների Եվրոպականկոնվենցիայի»), Քրիստոնեական միջազգային համերաշխության նախագահ Ջոն Էյբները(«Կրոնական զտումն ընթացքի մեջ․Հայոց ցեղասպանությունը ժամանակից և տարածությունիցվեր»), Մարդու իրավունքների աշխատակից Շեյլա Փալյանը («Մշակութային ժառանգության ևմշակութային ցեղասպանության կանխարգելումը միջազգային օրենքի պաշտպանությանպատասխանատվության ներքո»), Կալիֆորնիայի համալսարանի գեղարվեստի և արվեստիպատմության պրոֆեսոր Հեղնար Ուոթենփոն («Մշակութային և կրոնական ժառանգություն ևմարդու իրավունքներ») և Բարնաբասի միջազգային հիմնադրամի տնօրեն քորեպիսկոպոսՊատրիկ Սուքդեոն («Կրոնական ծայրահեղականություն․ ազդեցությունն աշխարհում»)։
Զեկուցումներից հետո տեղի ունեցան քննարկումներ:
Միջազգային համաժողովի առաջին օրվա ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեցեկեղեցական կառույցների ղեկավարներին և եկեղեցիների հոգևորական ներկայացուցիչներին:
İlk yorum yapan siz olun