İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի ծննդյան օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից։

Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու սրբազան ավանդությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Qahana.am-ից:

Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքներն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար:

https://news.am/arm/news/661739.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın