İçeriğe geçmek için "Enter"a basın

ԱՄՆ դեսպանը՝ Սպիտակի ԲԿ-ում. 255 հազար դոլար արժեքով պատկերագրման սարքավորում է տրվել ԲԿ-ին

Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Լոռու մարզ, որտեղ նա ներկա գտնվեց Սպիտակի բժշկական կենտրոնին թվային ճառագայթագրման ու ֆլյուրոսկոպիայի սարքի նվիրաբերման արարողությանը։ Բժշկական պատկերագրման այս սարքը, որի արժեքն է 255.000 ԱՄՆ դոլար, ներառված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող 770.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ սարքավորումների շարքում։ Սարքավորումները տրամադրվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ դեսպանատնից:

«Նոր կորոնավիրուսի համավարակը սկսվելուն պես մենք սերտորեն գործակցել ենք ՀՀ կառավարության հետ՝ ի նպաստ մարդկանց ապահով կենսագործունեության ու առողջության։ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով տրամադրված բուժսարքավորումները կմեծացնեն ՀՀ առողջապահական համակարգի կարողությունները նոր կորոնավիրուսի բուժառուների ախտորոշման ու բուժման հարցում», – ասաց դեսպան Թրեյսին:

Այս միջոցառմանը մասնակցելուց զատ, դեսպան Թրեյսին նաև հանդիպում ունեցավ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։

https://news.am/arm/news/661740.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın