Հայաստանն այսօր ունի ինքնապաշտպանության խնդիր, ինքնապաշտպանությունը և՛ հիմնարար իրավունք է, և՛ պարտականություն․ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի միջազգային հանձնառություններն այսօր չեն ապահովել երկրի ինքնապաշտպանությունը։ Զուգահեռներ տանելով Աֆղանստանի իրադրության հետ՝ Խարազյանը շեշտում է արդյունավետ պետություն կառուցելու կարևորությունը։ Արցախի հարցում քաղաքականության մասին նա ասում է, որ դժվար է այսօր խոսել կարգավիճակի մասին, երբ չի հաջողվել այդ հարցը լուծել 30 տարիների ընթացքում՝ ունենալով առավելություն։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ խոսելուն՝ խոսել պետք է, բայց առանց Ռուսաստանի։
00:00 Զուգահեռներ Աֆղանստանի ու Հայաստանի միջև․ ձեռնհաս պետություն կառուցելու կարևրությունը
3։36 Աֆղանստանի իրադրության ռիսկերը Հայաստանի համար
6։33 Հայաստանի անվտանգության, Ռուսաստանի մասին․ Հաայստանն ունի ինքնապաշտպանության խնդիր
11։36 Արցախի կարգավիճակի, բանակցությունների մասին
16։08 Հայաստանի դիվանագիտական ներուժի, ռազմավարության, պետական քաղաքականության բացակայության մասին
18։33 Շարունակում ենք մնալ ցանկությունների տիրույթում
21։06 Հայ-թուրքական կարգավորման ու Ռուսաստանի միջնորդության մասին
25։25 Հայաստանը Ռուսաստանի հետ էլ չի ձևակերպել իր օրակարգը
28։31 Հայ-ամերիկյան հարաբերությունների մասին․ ամենամեծ խնդիրը դրանց հումանիտարացումն է
33։00 Հայ ռազմագերիների վերադարձն ու ԱՄՆ դերակատարությունը
Yorumlar kapatıldı.