İçeriğe geçmek için "Enter"a basın

Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ նվաճեց

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը, ով արդեն իսկ ապահովել էր օլիմպիական բրոնզե մեդալը, կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Դեյվիս Քեյշոուի հետ: Մենամարտում Բաչկովը զիջեց և դարձավ բրոնզե մեդալակիր։ Այս մասին գրում է Արմենպրեսը։

Մինչ այս Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել էր երեք մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալ:

Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցում էր 17 մարզիկով:

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին:


CIVILNET

Yorumlar kapatıldı.