İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանը չպետք է գործի որպես համայնք, այլ որպես պետություն և վարի խիստ ճկուն արտաքին քաղաքականություն

Հայաստանի անվտանգության դոկտրինը, որը ձևավորվել է դեռ 1990-ականներից, չունի «պլան Բ», Հայաստանի խնդիրը ռազմավարությունների բացակայությունն է, կարծում է Լոնդոնի IHS Markit վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը։ Նրա համոզմամբ՝ պետք է ունենալ կարճաժամկետ ռիսկերի գնահատում․ ունենք սահմանային խնդիր և Արցախի խնդիրը մեռցնելու խնդիր։ Նման կազմով, ըստ Գևորգյանի, Փաշինյանը չի կարող դիմագրավել մարտահրավերներին։ Պետք է ձևավորել մարդկանց խմբեր (task forces), որոնք կզբաղվեն Հայաստանի դիրքերի ամրապնդմամբ։


CIVILNET

Yorumlar kapatıldı.