İçeriğe geçmek için "Enter"a basın

Կասեցվել են ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը․ ՊՆ

Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո:

Նորընտիր Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում դեպքի կապակցությամբ գրել է․

«Պարզ ասած, ԱԹՍ-ների խոցում չի եղել, բայց համապատասխան համակարգերի առկայության, գործողությունների մեջ դնելու արդյունքում ադրբեջանական ԱԹՍ-ները խուսափել են երկրի խորք ներթափանցելուց կամ մեր հատվածում եղել են կարճ ժամանակ։Կարծում եմ, որ Վարդենիսի հատվածում արձանագրված պայթյունների ձայները այս պարագայում կապված են եղել ՀՕՊ համակարգերի արձակված հրթիռների հետ, այլ ոչ թե խոցված ԱԹՍ-ների։Եթե նույնիսկ չկա ԱԹՍ-ի խոցում, ինչպես հասկացվում է ՊՆ հաղորդագրությունից, գոնե հնարավոր եղել է կասեցնել թշնամու հետախուզական գործունեությունը»։


CIVILNET

Yorumlar kapatıldı.