İçeriğe geçmek için "Enter"a basın

Անզգուշությամբ արձակված կրակոցից զինվոր է զոհվել

Հուլիսի 16-ին, ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:


CIVILNET

Yorumlar kapatıldı.