İçeriğe geçmek için "Enter"a basın

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցությանը

Այսօր՝ հունիսի 30-ին, կայացել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական ու ռազմաքաղաքական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ»,- տեղեկացնում են ՊՆ-ից։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:


CIVILNET

Yorumlar kapatıldı.