Հայաստանում հունիսի 8-ին կատարվել է 3 530 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 99 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 81 մարդ։ Գրանցվել է մահվան 11 դեպք։
Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223 384 դեպք, որոնցից 214 690-նառողջացած, 4 474-ը
մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 129 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 111 596 թեստավորում:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 75-րդ տեղը՝ 223 384 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 350 428 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 334 849 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 300 236 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 2 980 116 դեպքով:

