İçeriğe geçmek için "Enter"a basın

Ֆրանսիան հավատարիմ է համամարդկային արժեքներին. նախագահի նամակը Մակրոնին

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը Facebook-ի իր էջում:

«Հայոց Ցեղասպանության ճանաչումը, Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը, Ձեր հրամանագրով ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը ևս մեկ անգամ ընդգծում են Ֆրանսիայի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»,- ասված է նամակում:


https://verelq.am/hy/node/85763?fbclid=IwAR3s1f-MePJy6ovyL31f1I3lJpYO3YwfADkdLrTaGI-S6GbsPfQ54JuoDv0

Yorumlar kapatıldı.