İçeriğe geçmek için "Enter"a basın

ԱԳՆ-ն հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների անոնսը

Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների մասին տեղեկատվություն։

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումները (համերգը) կմեկնարկեն ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը կկատարեն Ռեքվիեմ ստեղծագործությունը:

Միջոցառումը տեղի կունենա նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը ՝ ժամը 00:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և “Հովեր” պետական կամերային երգչախումբը կկատարեն Վ.Մոցարտի “Ռեքվիեմ” ստեղծագործությունը: Միջոցառումը տեղի կունենա դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ։

Ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ կունենան Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը ՝ Տիգրան Մանսուրյանի “Ռեքվիեմ” ստեղծագործությամբ, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:


https://verelq.am/hy/node/85735?fbclid=IwAR3Dq0k95Z7vY-BqGVMQTFB4_qpu7__vgr-XSVNqyBnVZclyhyG4qAWGC6M

Yorumlar kapatıldı.