Մարտի 17-ին Լոնդոնում տեղի ունեցավ Լոնդոնի ալկոհոլային խմիչքների (London Spirits Competition) IV մրցույթը, որտեղ ARARAT Նաիրի կոնյակը նվաճեց ոսկե մեդալ, հաղորդում է Երևանի կոնյանի գործարանի մամուլի ծառայությունը:
Իր տեսակի մեջ բացառիկ այս մրցույթը գնահատում է ալկոհոլային խմիչքներն ըստ երեք չափանիշների՝ որակ, գին և արտաքին ձևավորում։
Մասնակիցների լայն աշխարհագրական տարածում ունեցող այս մրցույթին այս տարի ներկայացված էին նմուշներ ալկոհոլային խմիչքների հարուստ ավանդույթներ ունեցող մի շարք երկրներից՝ այդ թվում Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Իռլանդիայից, Միացյալ Թագավորությունից և այլն:
Մրցույթի միջազգային հանձնաժողովն ուսումնասիրել էր հարյուրավոր նմուշներ: Ըստ մրցույթի կանոնների հանձնաժողովը յուրաքանչյուր նմուշը գնահատում է 0-100 միավոր սանդղակով, և միայն 90-ից ավել միավորի դեպքում խմիչքը կարող է հավակնել բարձրագույն մրցանակի։
«Միջազգային մրցույթներին մասնակցությամբ, ARARAT կոնյակները կարծես հաստատում են «Եկավ, տեսավ, հաղթեց» կարգախոսը։ Սա իհարկե թե´ ուրախալի է և թե´ պարտավորեցնող։ Բացի այդ, վերջերս արտաքին տեսքը վերափոխած ARARAT-ի համար շատ խորհրդանշական էր արժանանալ միջազգային հանձնաժողովի բարձր գնահատականի նաև արտաքին տեսքի համար։
Հայաստանի պոետիկ անունը կրող այս կոնյակի հաղթանակը, կարծում եմ, առավել քան երբևէ կարևոր էր յուրաքանչյուրիս համար»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը։
1967 թվականին ստեղծված ARARAT Նաիրի կոնյակը արժանացել է 30-ից ավելի ոսկե մեդալների աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում։
Նշենք նաև, որ ARARAT տեսականու Դվինը, Ախթամարը, ARARAT Apricot-ը և ARARAT Coffee-ն արժանացել են մրցույթի արծաթե մրցանակի։
https://verelq.am/hy/node/85434?fbclid=IwAR1BxaVtKQHgFSM7bfyCGmSEHtKA5cqd-ug-0c5TB-9p0rBYjJhpQGbxvR4
Yorumlar kapatıldı.