İçeriğe geçmek için "Enter"a basın

Դուք կլինեք, քանի կա Հայը. կյանքից հեռացել է Վաչագան Վահրադյանը

Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը հայտնել է մաթեմատիկոս, արհեստական բանականության լավագույն մասնագետ, ազգային արժեքների պահպանման առաջամարտիկ Վաչագան Վահրադյան մահվան մասին՝ սոցցանցի իր էջում նշելով հետևյալը.

«Ցավալի լուր…
Կյանքից հեռացել է Վաչագան Վահրադյանը…
Մարդ՝ ով շատերի, այդ թվում իմ առաջ բացել էր հայագիտությանը եւ հայ ազգին վերաբերող բազմաթիվ գիտելիքների դռներ, մարդ՝ ումից շատերս ենք սովորել, մարդ, ով անխնա տալիս էր, նվիրում իր իմացածը, որովհետև առաջնորդվում էր՝ իմանալ, նշանակում է գործել բանաձևով… Մարդ, ով անջնջելի հետք է թողել շատերիս կյանքում… Մարդ, ով անընդհատ ստեղծում էր, արարում և օրինակ ծառայում…
Հսկայական թվով մշակումներ՝ արհեստական բանականության, նեյրոնային ցանցերի, ռազմական արդյունաբերության, հայագիտության, ազգային արժեքների, գիտելիքների…
Օրեր չեն հերիքի, եթե թվարկենք էն աշխատանքները, որոնք իրականացրել է պարոն Վահրադյանը ի նպաստ մեր ազգի….
Ցավալի, շատ մեծ կորուստ էր, հերթական կորուստը՝ ազգային դաշտում…
Պարոն Վահրադյանը մեր ընտանիքի լավ բարեկամն էր…
Չեմ ուզում հավատալ, որ հիմա պետք է ասենք, թող Աստված Լուսավորի Հոգին… Ինքը իր ողջ կյանքում հենց լույսի տարածող էր եւ կմնա էդպիսին՝ դեռ շատ ու շատ սերունդների լուսավորելով իր թողած ժառանգությամբ…
Պարոն Վահրադյան, շնորհակալ եմ էն բոլոր գիտելիքների և կյանքի օրինակի համար, որ մեզ ժառանգություն թողեցիր… Ես չեմ մոռանում քո բանաձևը, որ իմ կյանքում էլ շատ բան է փոխել՝ իմանալ, նշանակում է գործել…
Եւ հիմա պիտի ասեմ, որ գործել՝ նշանակում է լինել…
Ձեր գործը եւ Դուք կլինեք՝ քանի կա Հայը… Հայ ազգին Ձեր Անսահման նվիրումը վստահաբար տվել է իր պտուղները եւ չի մոռացվի…»։

Վաչագան Վահրադյանի մասին խոսելիս նրա ընկերները նշում են, որ տաղանդավոր գիտնականի 5-րդ, 6-րդ, անգամ 7-րդ սերնդի զինատեսակների մշակումները այդպես էլ մնացին միայն մշակումներ ֆինանսավորման բացակայության պատճառով։

Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը հայտնել է մաթեմատիկոս, արհեստական բանականության լավագույն մասնագետ, ազգային արժեքների պահպանման առաջամարտիկ Վաչագան Վահրադյան մահվան մասին՝ սոցցանցի իր էջում նշելով հետևյալը.


ԵՐԿԻՐ

Yorumlar kapatıldı.