Երևանում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակվել է բանասիրական գիտությունների թեկնածու Մարիամ Հովսեփյանի «Հայ գաղթականների եւ որբերի հիմնախնդիրները «Ճակատամարտ» օրաթերթում (1918-1923 թթ․)» վերնագրով մենագրությունը։
Աշխատությունը, հիմնվելով Կ.Պոլսի «Ճակատամարտ» օրաթերթի հրապարակումների վրա, 1918-1923 թվականների կտրվածքով ներկայացնում է հայ գաղթականների և որբերի հիմնախնդիրները, ինչպես նաև՝ Հայաստանի Առաջին Հանրապետության և Թուրքիայի պետական ու հայ ազգային կառույցների կողմից դրանց լուծման նպատակով իրականացված ծրագրերն ու կարևոր նախաձեռնությունները:
Պարբերականի հավաքածուն կարող է որպես սկզբնաղբյուր ծառայել, քանի որ թերթի էջերում առաջին ձեռքից տպագրվել են Հայկական հարցին ու մասնավորապես հայ գաղթականների ու որբերի հիմնախնդիրներին վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր:
Գիրքն ունի գիտագործնական նշանակություն: Այն նախատեսված է պատմաբանների, քաղաքագետների, հայ մամուլի պատմությունն ուսումնասիրողների և թեմայով հետաքրքրված ընթերցողների համար:
Akunq.net
Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi
Yorumlar kapatıldı.