İçeriğe geçmek için "Enter"a basın

Անտեսեցին Մեր Նահատակների Կանչը, Պատգամը, Հասարակութիւնը Վերջնականապէս Պառակտեցին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ ՇԱՂԻԿ ՄԱՐՈՒԽԵԱՆ

Պատկերացնո՞ւմ էք` ինչ կը լինէր, եթէ 2020թ. նոյեմբերի 11-ին «իմքայլական» պատգամաւորները հաւաքուէին, պահանջէին բոլոր առումներով ձախողած վարչապետի հրաժարականը, կազմակերպէին արագացուած հանրային լսումներ, հաւաքէին բոլոր, անխտի՛ր բոլոր քաղաքական ուժերին մի սեղանի շուրջ, գային համաձայնութեան, ընտրէին ընդունելի վարչապետի թեկնածու, ժամանակաւոր կառավարութիւն, որը, բոլորի օգնութեամբ, երկիրը կը հասցնէր նուազից գոնէ 0-ական մակարդակի, հող կը նախապատրաստէր արտահերթ ընտրութիւնների: Ժամկէտ, ձեւաչափ եւ այլ թեքնիք մանրամասնութիւններ կը քննարկուէին քաղաքակիրթ հարթակում, գործընթացում կը ներառէին ՀՀ 4 նախագահներին եւ…

Երազեցի մի պահ: Տատս կ՛ասէր` հետեւդ բաց ես քնել…

Ամէն օր, ամէն ժամ գահավիժում ենք, որովհետեւ նախորդ պարբերութիւնը երազի ժանրից էր. սուտ մարդասիրութեան, սուտ խմբակային համերաշխութեան, սուտ արժէքներով ու առհասարակ ստով ու կեղծիքով սնուող այդ պատգամաւորները չարեցին դա: Շեշտում եմայն ժամանակուայ պատգամաւորները: Հիմա դրանք բոլորն անխտիր դարձան ծիծաղելի, ուզում էք ուսապարկ, ուզում էքքնապարկ: Մէկ ա ոչնչացան որպէս հայ, էլ չեմ ասումորպէս մարդ: Անտեսեցին մեր նահատակների կանչը, պատգամը, հասարակութիւնը վերջնականապէս պառակտեցին, ֆէյքի մշակոյթը օրինակացրին, ու եթէ այսքան տխուր չլինէր, կը լինէր շատ ծիծաղելի: Շիշ-միշ բռնողներից ու նորովի բուռնաշ-մուռնաշներից բացի (դրանք բոլոր ժամանակներում եղել են, ուղղակի սրանք, դրանց բացառելով, եկան մէյտան 2018-ին), մնացածն այնքան ցածրացան, որ լուրջ դէմքով, շնական ժպիտներով ու Պարպիի չոլկեքով իրենց ելոյթները լսող էլ չկայ: Մէկդ ասէք` գոնէ սուս մնան էլի:

Մենք դրանց շնորհիւ ու դրանց թեթեւ ձեռքով այսօր ապրում ենք այնպիսի անտառում, որի օրէնքներն անգամ չեն պահպանւում, ուր նապոն ամենախիզախն է, օձը քայլում է, էշըխօսում, բողոճը (արաբերէնսարսուռ) ղեկավարում: Ու սրանք բոլորը համոզուած են, որ այսուհետեւ էդպէս էլ լինելու է: Ի վերուստ տրուած կարողութիւններն ու ունակութիւնները հեչ: Կարեւորը` «ժողովրդի» անտառն ա:

Ազրպէյճանցին ամէն օր հրապարակում է ստորացնող նկարներ ու վիտէոներ մեր հայրենակիցների տներից, Հադրութից, Շուշիից, էսա մայիսի 9-ին մի քեֆ, մի ուրախութիւն կ՛անեն, ու սիրտս շատ ա ուզումէդ ամէն ինչը կոխել էդ «քայլողների» ու նրանց աջակիցների լուսը, ինչպէս կ՛ասէր շիրակցին: Բայց դա էլ չի օգնի: Սրանք հաստ կաշի են, անհայրենիք ապիկարներ, այսքան ձախողուածներ մեր ազգը որտեղի՞ց հաւաքեց իրար գլխի իրենց անվերապահ աջակիցներով հանդերձ:


Aztag Daily

Yorumlar kapatıldı.