Հայ եկեղեցին սատարում է ագրեսիային հարևան ժողովուրդների նկատմամբ: Հայ հոգևորականները պատերազմի կոչ են անում՝ մի ձեռքում խաչ, մյուս ձեռքում զենք ունենալու կոչով: Այս մասին Ստամբուլում Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի հետ հանդիպման ժամանակ ասել է Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն. հաղորդում է Trend-ը:
Փաշազադեն հույս է հայտնել, որ հայ կաթողիկոսը չի խրախուսի պատերազմը, այլ՝ խաղաղությունն ու երկխոսությունը, ինչպես վայել է հոգևոր առաջնորդին, նաև կխթանի խաղաղության և հումանիզմի գաղափարները:
Հիշեցնենք, որ Կովկասի մուսուլմանների վարչությունը ստեղծվել է ԽՍՀՄ ժամանակ՝ 1944 թ.։ 2003 թ. ցմահ նախագահ ընտրված ադրբեջանցի Փաշազադեն Ադրբեջանի, Վրաստանի, Դաղստանի, Կաբարդինո–Բալկարիայի, Ինգուշեթիայի, Չեչնիայի, Կարաչաևո–Չերքեսիայի և Ադըղեայի մուսուլմանների հոգևոր առաջնորդն է։
Yorumlar kapatıldı.