ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այցելեց «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան 4-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։
Վերջնական տվյալներով` հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կորուստներին, ապա, ըստ որոշ տեղեկությունների, զոհերը կազմել են շուրջ 800 մարդ:
Yorumlar kapatıldı.