İçeriğe geçmek için "Enter"a basın

Տեր-Պետրոսյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են ՀՀ-ում և Արցախում ստեղծված իրավիճակը

Փետրվարի 5-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:

Ինչպես հայտնում է առաջին նախագահի մամուլի ծառայությունը, ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ կողմից իրականացվող եւ ակնկալվող հումանիտար օգնության կարեւորությունը:

Հրատապ խնդիր է դիտվել մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը եւ Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների եւ հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը: Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը եւ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:


https://verelq.am/hy/node/80760?fbclid=IwAR1w2N1PxFoNOu9kD-nMW5WUK67byZ4BVyZd2DCJVimoKNEtBD6BYD9Z1SI

Yorumlar kapatıldı.