İçeriğe geçmek için "Enter"a basın

Որոտան և Շուռնուխ գյուղերի բնակիչները ֆինանսական աջակցություն կստանան

Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ գյուղերի այն բնակիչները, որոնց գույքն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, պետությունից փոխհատուցում կստանան։ Հարցը փետրվարի 4-ի կառավարության նիստի օրակարգում է։

Իրենց տները կորցրած շուռնուխցիներն ու որոտանցիները կստանան և՛ միանվագ, և՛ ամսական աջակցություն։ Միանվագ աջակցությունը կկազմի 300 000 դրամ։ Ամսական աջակցությունը կկազմի 68 000 դրամ՝ վեց ամիս շարունակ։ 68 000 կտրամադրվի նաև երեխաների համար։

Կառավարությունը այս բնակավայրերի աջակցության հետ կապված 35 միլիոն դրամ է ծախսելու։

Ավելի վաղ ֆինանսական աջակցության մասին հայտնել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նաև տեղեկացրել էր, որ վերոհիշյալ գյուղերում բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ։


CIVILNET

Yorumlar kapatıldı.