İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք. մահացել է 5 մարդ

Հայաստանում հունվարի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166728 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 644796 վերջին մեկ օրում` 1190 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 5984 պացիենտ. մեկ օրում նվազել է 211-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 156910 անձ, վերջին մեկ օրում՝ 265 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3069 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 765 է:


ԵՐԿԻՐ

Yorumlar kapatıldı.