İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայում անհետացման վտանգի տակ գտնվող լեզուներին, այդ թվում հայոց լեզվի Համշենի բարբառին նվիրված օրացույց է հրապարակվել (տեսագրություն)

Թուրքիայում գործող Լազերի ինստիտուտը և Ստամբուլի Կովկասյան մշակույթի միությունը մի օրացույց են հրապարակել, որը նվիրված է Թուրքիայում անհետացման վտանգի տակ գտնվող լեզուներին։ «2021 թ․ անհետացման վտանգի տակ գտնվող լեզուների» օրացույցում ընդգրկված է նաև հայոց լեզվի Համշենի բարբառը։

Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով «Բիանեթ» լրատվակայքը։

Աղբյուրի համաձայն՝ օրացույցում ներառված են Թուրքիայում լիովին անհետանալու վտանգի ներքո գտնվող այնպիսի լեզուներ, ինչպիսիք են՝ աբխազերենը, չերքեզերենը, գագաուզերենը, վրացերենը, հայոց լեզվի Համշենի բարբառը, լադինոն, լազերենը, Պոնտոսի հունարենը, գնչուերենը, ասորերենը և զազայերենը։

Վերոնշյալ հաստատությունները նաև մի տեսագրություն են պատրաստել, որում Թուրքիայի փոքրամասնությունների ներկայացուցիչները ամանորյա շնորհավորանքներ են հղում հիշյալ լեզուներով։

Հայոց լեզվի համշենի բարբառով իր ազգակիցներին շնորհավորում է ստամբուլաբնակ համշենահայ մտավորական Մահիր Օզքանի մանկահասակ դուստրը, ով մասնավորապես ասում է․ «Աշխարհիս էմմենոքեց Նոր դաին երանդ էլլի, սոյ էլլի։ Ձիլ ու ձաղիկ էլլեք, խենդաք ու ձիձաղեք» («Աշխարհում ապրող բոլորի Նոր տարին շնորհավոր լինի։ Ծիլ ու ծաղիկ լինեք։ Խնդաք ու ծիծաղեք») (Հայոց լեզվի Համշենի բարբառով շնորհավորանքի խոսքերը տես 0։35 րոպեից)։

https://bianet.org/bianet/azinliklar/236976-2021-tehlike-altindaki-diller-takvimi-yayimlandi?bia_source=rss

Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.