İçeriğe geçmek için "Enter"a basın

Սարատովում ադրբեջանցիները թքել են Հավերժական կրակի վրա և սպառնացել անցորդներին

Ադրբեջանցի երկու երիտասարդներ պղծել են Հավերժական կրակը Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում: Դեկտեմբերի 31-ին երիտասարդները կանգնել են հուշահամալիրի մոտ, գարեջուր խմում, արևածաղկի սերմեր կրծել ու կեղևները թքել կրակի մեջ: Ի պատասխան դիտողությանը՝ նրանք սպառնացել են «ինչ-որ ամենակարող հորեղբորով»:

«Ռոսբալտ»-ը, տեղական լրատվամիջոցներին հղումով, հայտնում է, որ պարզվել էխուլիգանները ադրբեջանցիներ են: Դեպքից հետո ադրբեջանական սփյուռքի խորհուրդը նրանց հետ հանդիպում է անցկացրել, ապա տղաներին ուղեկցել ոստիկանության բաժին:

Հրապարակումը նշում է, որ մեղավորները «խորապես զղջում են կատարվածի համար և խորապես ներողություն են խնդրում քաղաքի բոլոր բնակիչներից իրենց կոպիտ արարքի համար»:


ԵՐԿԻՐ

Yorumlar kapatıldı.