İçeriğe geçmek için "Enter"a basın

Երևանի քաղաքապետից ստացել եմ քաղաքապետի տեղակալի պաշտոնն ստանձնելու առաջարկ, որն ընդունել եմ. Գայանե Մելքումյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետից ստացել է քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ։
«Այս հարցը հետպատերազմյան ծանր ու լարված իրավիճակում վստահաբար առաջնահերթությունների շարքում չէ, բայց քանի որ առաջացրել է հանրային հետաքրքրություն, հարկ եմ համարում դրան անդրադառնալ։ Երևանի քաղաքապետից ստացել եմ քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ՝ փոխարինելու Տիգրան Վիրաբյանին։ Իմ առավելագույն կարողություններն ի շահ քաղաքի գործադրելու մղումով՝ առաջարկն ընդունել եմ։ Ավագանու առաջիկա նիստում այն կդրվի քննարկման։
ՀԳ Ինչ վերաբերում է երեկվանից իմ անձի վերաբերյալ անանուն էջերով և անունավոր լրատվականներով շրջանառվող սուտ «բացահայտումներին», պարզ է, որ դրանց նպատակն ինձ վարկաբեկելն է․ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում»։


ԵՐԿԻՐ

Yorumlar kapatıldı.