İçeriğe geçmek için "Enter"a basın

Դավաճան Նիկոլի պատճառով կփակվի՞ Գորիս-Կապան ճանապարհը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ազգադավ Նիկոլի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել ԱԽ արտահերթ նիստ, որի ընթացքում նա մասնավորապես անդրադարձել է Կուբաթլուի և Զանգելանի շրջանների կարգավիճակին… “Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ:”,-ասել էր սա ու ակնարկել, որ սահմանազատման ժամանակ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն, քանի որ այդտեղով է անցում մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ…

Թուրքի դեմ ծնկած Նիկոլը միտումնավոր չի նշել, որ այդ ճանապարհը Գորիս-Կապան ճանապարհն է, որը նաև Հայասատնը կապում է Իրանի հետ… Այո՛, կապիտուլյացիայի ստորագրումից հետո ազգադավ տականքը, չնայած այն հանգամանքին, որ այդ հատվածում մեր բանակը պահպանել էր իր դիրքերը, պարտավորվել է դրանք դուրս բերել, որի արդյունքում Գորիս-Կապան ճանապարհը երկու տեղում անցնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, իսկ շատ բնակավայրեր, այդ թվում նաև Կապան քաղաքը և Շուռնում գյուղը դառնում էր սահմանամերձ բնակավայրեր՝ այդ ամենից բխող բոլոր բացասական հետևանքներով…

Նիկոլը ԱԽ նիստին կիսատ-պռատ խոսելով և կոնկրետ անուններ չտալով, այնուամենայնիվ հասրացրեց հասարակությանը, որ կյանքի է կոչելու իր կողմից Իլհամի առաջ ստանձնած պարտավորությունները, որոնց հետևանքներն արդեն աղետալի են Հայաստանի համար…

Համոզված եմ, եթե պաշտոնական Բաքուն թույլ տա, որ Գորիս-Կապան ճանապարհն անխափան գործի, ապա դա շատ բարձր գնով է վաճառելու ազգադավ Նիկոլին ու մաքսիմալն է ստանալու Հայաստանից, որի մասին մենք դեռ չգիւտենք… Նիկոլը սեփական խայտառակությունները պարտակելու համար պատրաստ է ամեն ինչի…

Ի դեպ, Նիկոլի պատճառով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի հատվածներում ադրբեջանցիները ստացել են գերիշխող դիրքեր մեր նկատմամբ…»:


ԵՐԿԻՐ

Yorumlar kapatıldı.