İçeriğe geçmek için "Enter"a basın

Անլրջությո՞ւն, թե՞ դիտավորություն. ինչո՞ւ չեն լսել ԳՇ պետին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ պատերազմի չորրորդ օրը անվտանգության խորհրդի նիստում ինքը ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում՝ այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջում տեսնում ենք, որ ինքը դրանից մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 8-ին, հռհռալով զանգում է զինվորներին և, իր բառերով ասած, «դուխ» տալիս:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ վարչապետը ականջալուր չի եղել ԳՇ պետի՝ այդքան մտահոգիչ ու նախազգուշական զեկույցին, ոչինչ չի ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար: Փաստորեն, վարչապետի կողմից ցուցաբերված ծայրահեղ անլրջության կամ դիտավորյալ (հանցավոր) անգործության պատճառով կարճ ժամանակ անց իրականանում են ԳՇ պետի կանխատեսումները, ինչի արդյունքում էլ ՀՀ-ն և Արցախը կանգնեցին մեծագույն ողբերգության առջև:
Վ. Սարգսյան


ԵՐԿԻՐ

Yorumlar kapatıldı.