İçeriğe geçmek için "Enter"a basın

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի հայտարարությունը / Statement from Mother See of Holy Etchmiadzin

Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցի

Ցավով տեղեկացանք, որ սույն թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև ստորագրած հրադադարի համատեղ հայտարարությունից հետո Արցախի Շուշի քաղաք մուտք գործած ադրբեջանցիները պղծել են Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց հետքը թողնելով եկեղեցու արտաքին և ներքին պատերին։ 

Խստորեն դատապարտում ենք կատարվածը՝ այն որակելով որպես բացահայտ վանդալիզմ ու անհանդուրժողականության դրսևորում։ Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը, իր հովանավոր ցեղասպան Թուրքիայի  հետևողությամբ, շարունակի մշակութային ցեղասպանության իր քաղաքականությունը, որն արդեն տասնամյակներ շարունակ տարբեր դրսևորումներով իրականացվում է Ադրբեջանում և նրա կազմում գտնվող Նախիջանի Ինքնավար Հանրապետությունում։ 

Միաժամանակ կոչ ենք ուղղում միջազգային հանրությանն ու 

միջկրոնական և միջեկեղեցական կառույցներին՝ իրենց ձայնը բարձրացնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու՝ դադարեցնելու 

համար Արցախում ադրբեջանական իշխանությունների կողմից 

կրոնամշակութային կոթողների ու հուշարձանների նկատմամբ 

նմանատիպ բարբարոսությունների և հակահայկական 

տրամադրությունների դրսևորումները։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Միջեկեղեցական հարաբերությունների բաժին


We were saddened to learn that on the night of November 9-10, after the ceasefire agreement had been signed between the leaders of the Republic of Armenia, Azerbaijan, and Russia to stop the military operations in Artsakh, the Azeris who entered the city of Shushi in Artsakh desecrated the Holy All-Savior Church of Ghazanchetsots, leaving their mark on the outer and inner walls of the church.

We strongly condemn what happened as an expression of obvious vandalism and intolerance. It must be impermissible for Azerbaijan, following the steps of its supporter Turkey, to continue its policy of cultural genocide, which has been pursued in various forms for decades in Azerbaijan and in the Nakhichevan Autonomous Republic that is a part of it.

At the same time, we call on the international community, as well as the inter-religious and ecumenical institutions to raise their voices and take appropriate steps to stop such barbarism against the religious and cultural monuments and shrines in Artsakh and manifestations of anti-Armenian dispositions by the Azerbaijani authorities.

Աղբիւր։ https://www.facebook.com/holyetchmiadzin  

Source։ https://www.facebook.com/holyetchmiadzin  

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın