İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիան մտադիր է Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո երկաթգիծ կառուցել դեպի Ադրբեջան

Թուրքիայի իշխանությունները մտադիր են երկաթգիծ կառուցել, որը երկիրը կապելու է Ադրբեջանի հետ: Այդ մասին ասել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն. հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ Կարայսմայիլօղլուի՝ համաճարակի մեկնարկից հետո Թուրքիան 5,7 միլիարդ դոլար է ներդրել իր տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համար, այդ թվում՝ երկաթուղիների արդիականացման և շինարարության մեջ, և մտադիր է դառնալ «լոգիստիկ գերտերություն»` մի շարք նավահանգիստներ միացնելով երկաթուղիներին և ավելացնելով Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի կապող երկաթուղիների կարողությունները Բաքու-Թբիլիսի-Կարս միջանցքով:
«Որոշում է կայացվել երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, որը Ադրբեջանի էքսկլավ է և կտրված է Հայաստանի տարածքով»,- հայտնել է Կարաիսմայիլօղլուն տարածաշրջանում վերջին իրադարձություններից հետո:
Շինարարությունը կսկսվի նախնական ուսումնասիրությունների ավարտից հետո:
«Նախիջևան-Իգդիր երկաթգիծը գցելով, տա Աստված, մենք կարագացնենք աշխատանքը, ինչը թույլ կտա երկաթուղային ճանապարհով ուղղակիորեն միացնել Թուրքիան և Ադրբեջանը»,- ասել էր ժամանակին Էրդողանը:
2020-ի նոյեմբերին Արցախում աշնանային պատերազմի արդյունքներից հետո կնքված համաձայնագրի պայմանների համաձայն՝ Ադրբեջանը իրավունք ստացավ տրանսպորտային միջանցքով կապվել Նախիջևանի հետ:


https://www.yerkir.am/news/view/219936.html

Yorumlar kapatıldı.