İçeriğe geçmek için "Enter"a basın

Արցախում Թուրքիայի և Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունները որպես ցեղասպանական ակտ

Անի Մելքոնյան
Թուրքագետ
Ցեղասպանությունը դիտավորությամբ, նախապես ծրագրված ու ընտրված մեխանիզմներով ու գործողություններով ակտ է։ Արցախում Թուրքիայի և Ադրբեջանի ծավալած ռազմական գործողություններն ի սկզբանե ունեցել են ցեղասպանական գործողության, բնաջնջման բնույթ։ Պատերազմների դեպքում կռվում են բանակները, թիրախավորվում են զինվորական օբյեկտները, սակայն Արցախում թիրախավորվել են խաղաղ բնակչությունը, հիվանդանոցները, ծննդատունը․ այնտեղ չի գտվել գեթ մեկ քառակուսի մետր տարածք, որտեղ որևէ խաղաղ բնակիչ հնարավորություն ունեցած լինի իրեն ապահով զգալու, վտանգվել է այնտեղ գտնվող յուրաքանչյուր մարդու կյանքի իրավունքը։
Այդ ամենի հետևանքով տեղի է ունեցել խաղաղ բնակչության հայրենազրկում։ Թուրք-ադրբեջանական տանդեմն իր ռազմական նկրտումներին հագուրդ տալու համար պատրաստ է ոչնչացնել ամեն ինչ և յուրաքանչյուրին՝ դեռ չծնված երեխայից մինչև ծերունի, որի վառ ապացույցն է Ստեփանակերտի ծննդատան թիրախավորված ռմբակոծումը և Հադրութում իրենց տանը գտնվող ծերունիների գլխատումը։
Թուրքիայի հրահրած այս պատերազմում Ադրբեջանն ապացուցեց, որ ինքը թքած ունի միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերի վրա, որ իր համար միջազգայնորեն արգելված ոչինչ գոյություն չունի, որ ինքը կարող է իրեն թույլ տալ ցանկացած արարք, որն արգելված է միջազգային նորմերով և լկտիաբար հրաժարվել իր գործողություններից՝ դրանց մասին վկայող բոլոր փաստական ապացույցները և տեղեկատվությունը համարելով կեղծիք կամ fake (կեղծ) լուրեր, անգամ եթե դրանց մասին փաստում են միջազգային հեղինակավոր կազմակերպություններ և լրատվամիջոցներ։
ԼՂՀ սահմանները 27․09․2020 թ․ դրությամբ ի զորու չեղան լիարժեք պաշտպանել խաղաղ բնակավայրերը Ադրբեջանի կողմից օգտագործված զինատեսակների կիրառման ժամանակ։ Խաղաղապահները ևս վերջնական չեն լուծում հարցը, քանի որ կարող են ցանկացած պահի դուրս գալ և կրկին վտանգել բնակչության կյանքի իրավունքը։ Այդ ժամանակ խաղաղ բնակչությունն ամբողջապես կհայտնվի ադրբեջանական զինուժի օղակում և չի ունենա պաշտպանվելու և փրկվելու մինիմալ շանսեր։
Ժամանակակից սպառազինության՝ մեծ խորություններ թափանցելու հնարավորությունը պարտադրում է, որ ադրբեջանական ուժերն էլ ավելի խորք շպրտվեն անգամ նախկին զբաղեցրած բնագծերից։ Իրականում հայկական բնակավայրերը Ադրբեջանի հետ սահմանից պետք է ունենան այնքան հեռավորություն, որ բացառվի գոնե համազորային հրետանային միջոցներով նրանց արկակոծումը։ Հետևաբար՝ այս խայտառակ փաստաթղթով ամրագրված սահմաններով ոչ միայն հնարավոր չէ ապահովել արցախահայության կյանքի իրավունքը, այլև անգամ նախկին բնագծերը ընդլայնման կարիք ունեն։
Akunq.net


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.