İçeriğe geçmek için "Enter"a basın

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԲԱՐԵՊԱՇՏ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐ

Շուրջ մեկ ամիս է Արցախյան գոյամարտում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած տասնյակ նահատակների հոգեհանգստյան և թաղման  արարողությունները  նախագահել է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը: Հանուն թիկունքի ամրության ու միաբանության` Սրբազան հայրը իր սրտառուչ քարոզներով, ոգևորիչ խոսքերով այս օրերին զորակցել և մխիթարել, սփոփել է սգակիր մեր ժողովրդին. մայրերին, հայրերին, քույրերին ու եղբայրներին, այրիացած հարսներին:  Ցավոք, հուզումներով, ծանր ապրումներով և լարումներով պայմանավորված` նահատակաց հոգեհանգստյան ու թաղման վշտալի արարողությունները Սրբազան հոր մոտ իմունային համակարգի ընկճման  պատճառ են դարձել:

Այսու տեղեկացնում ենք, որ Սրբազան հայրը ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով տեղափոխվել է Վանաձորի Բժշկական Կենտրոն, որտեղ և ախտորոշվել է բարձր ջերմությամբ ուղեկցվող թոքաբորբ և ապա հաստատվել է COVID 19 համավարակ` կորոնավիրուս: Այժմ Սրբազան հայրը գտնվում  է բժիշկների խիստ հսկողության տակ, բուժումները կտևեն 15-20 օր: Իսկ այդ ընթացքում թեմի քահանահայրերը հավուր պատշաճի կշարունակեն կատարել բոլոր ծիսական ու վարչական պարտականությունները:

Լոռեցի բարեպաշտ  հավատացյալներ, Սրբազան հայրը հայցում է  ձեր բոլորի ներողամտությունը այս ծանր և դժվարին օրերին ֆիզիկապես ձեր կողքին ներկա չգտնվելու  համար և օրհնում ձեզ բոլորիդ` խնդրելով, որ ձեր աղոթքներում հիշեք նաև իրեն: Սրբազան հայրը հորդորում է նաև, որ շարունակեք անդադար աղոթել Հայոց Հզոր  Բանակի հաղթանակի համար: Հաղթելու ենք ! 

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

https://www.facebook.com/gugaractem/photos/a.1649309791952798/2748288332054933/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın