İçeriğe geçmek için "Enter"a basın

Բարեւ, Արցախը ե՛ս եմ, իմ ժողովուրդը կը պայքարի, մեր պայքարը արդար է…

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

«Մենք՝ ար­­ցախցի­­ներս ար­­դէն ծնւում ու ապ­­րում ենք այնպի­­սի գի­­տակ­­ցումով, որ ցան­­կա­­­ցած պա­­հի կա­­րող է պա­­տերազմ սկսել։ Միեւ­­նույն ժա­­մանակ հա­­ւատում էինք, որ այդ պա­­հը շատ հե­­ռու է եւ շատ ապա­­հով էինք մեզ զգում Ստե­­փանա­­կեր­­տում։ Սեպ­­տեմբե­­րի 27-ի առա­­ւօտն այլ բան ապա­­ցու­­ցեց։ Արթնա­­ցանք պայ­­թիւննե­­րի, տագ­­նա­­­պի, անօ­­դաչու թռչող սար­­քե­­­րի խլաց­­նող ձայ­­նե­­­րից։ Ստե­­փանա­­կեր­­տի չորսբո­­լորը ծուխ էր, մար­­դիկ վա­­զում էին դէ­­պի ապաս­­տա­­­րան­­ներ։ Մենք հա­­րեւան­­նե­­­րով հա­­ւաքուել էինք բա­­կում ու փոր­­ձում էինք առաջ­­նագծում ծա­­ռայող մեր բա­­րեկամ­­նե­­­րին ու ըն­­կերնե­­րին զան­­գել, հա­­ւաս­­տիանալ, որ լաւ են, բայց ապար­­դիւն, կապ չկար։ Մի կերպ խօ­­սեցինք ծա­­նօթ­­նե­­­րի հետ, պար­­զո­­­ւեց Ստե­­փանա­­կեր­­տի բնա­­կելի թա­­ղամա­­սերն են հրե­­տակո­­ծել, սահ­­մա­­­նին մօտ քա­­ղաք­­ներն են թի­­րախա­­ւորել. էլի քա­­ղաքա­­ցիական ան­­ձինք են զո­­հուել, էլի Մար­­տունիում, էլի երա­­խա… ինչպէս 16-ին էր»,-մեզ հետ զրույցում պատ­­մում է մի­­ջազ­­գա­­­յին իրա­­ւունքի մաս­­նա­­­գէտ, Ար­­ցա­­­խի պե­­տական հա­­մալ­­սա­­­րանի դա­­սախօս Յա­­նա Աւա­­նեսեանը։

-Վէր­­քե­­­րը դեռ չէին սպիացել, նո­­րից բա­­ցեցին, ին­­չո՞ւ այս գնով։

-Թէ­­կուզ 2016-ից շատ չի ան­­ցել, եւ վէր­­քե­­­րը դեռ մրմռում են, մենք միեւ­­նոյնն է յոյս ու­­նէինք, որ 21-րդ դա­­րում, երբ կար­­ծես ապ­­րում ես քա­­ղաքա­­կիրթ աշ­­խարհում, նման վայ­­րա­­­գու­­թիւններ, ինչպի­­սիք Ատրպէյ­­ճանն է կա­­տարել, չեն կա­­րող լի­­նել։ Կեան­­քում էլ է այդպէս, չէ՞, դի­­մացի­­նիդ քո ար­­շի­­­նով ես չա­­փում։ Երբ մենք կրթւում, զար­­գա­­­նում, կա­­յանում ենք, թւում է, թէ մեր դի­­մացինն էլ է նոյն ու­­ղին անցնում։ Ցա­­ւօք, ամե­­նեւին այդպէս չէ, մեր դի­­մացի կանգնած­­նե­­­րի նպա­­տակը մեզ ոչնչաց­­նելն է։ Նրանց հա­­մար տար­­բե­­­րու­­թիւն չկայ դպրո­­ցակա­­նի, եկե­­ղեցում կանգնած աղօ­­թողի ու սահ­­մա­­­նին կանգնած զի­­նուո­­րի մի­­ջեւ, նոյն դա­­ժանու­­թեամբ ռմբա­­կոծում են ռազ­­մա­­­կան օբ­­յեկտնե­­րը, դպրոց­­նե­­­րը, տնե­­րը, եկե­­ղեցի­­ներն ու մշա­­կու­­թա­­­յին կեդ­­րոննե­­րը։ Բա­­ւական է ու­­նե­­­նալ մի­­նիմալ գի­­տելիք­­ներ մեր տա­­րածաշրջա­­նի ու պատ­­մութեան մա­­սին՝ հաս­­կա­­­նալու հա­­մար ով է ագ­­րե­­­սորը եւ ում է պէտք այս պա­­տերազ­­մը։ Ցա­­ւօք, մի­­ջազ­­գա­­­յին դե­­րակա­­տար­­ներն առաջ­­նորդւում են միայն սե­­փական շա­­հով եւ ոչ ակնյայտ իրա­­կանու­­թեամբ։ Մենք դա վա­­ղուց պէտք է հաս­­կա­­­նայինք։ Այ­­սօր մեր միակ յոյսն ու ապա­­ւէնը մեր զի­­նուոր­­ներն են, որոնք պայ­­քա­­­րում են յա­­նուն ամ­­բողջ հայ ժո­­ղովրդի գո­­յու­­թեան իրա­­ւունքի։

-Ինչպի­­սի՛ եռան­­դով է Ար­­ցախն իր ինքնիշ­­խա­­­նու­­թեան հիմ­­քե­­­րը կեր­­տել տա­­րիներ շա­­րու­­նակ։ Մի՞թէ հնա­­րաւոր է Ար­­ցա­­­խի ժո­­ղովրդին կանգնեց­­նել ան­­գամ այս ան­­հա­­­ւասար ու­­ժե­­­րի պայ­­քա­­­րում։

-Ճիշդ է, ու­­ժերն ան­­հա­­­ւասար են, մեր դի­­մաց կռւում է Ատրպէյ­­ճա­­­նը՝ Թուրքիայի օժան­­դա­­­կու­­թեամբ ու իր ահ­­ռե­­­լի ֆի­­նան­­սա­­­կան մի­­ջոց­­նե­­­րով, սա­­կայն նման ռե­­սուրսնե­­րը չեն յաղ­­թա­­­նակի գրա­­ւակա­­նը։ Ամե­­նակա­­րեւո­­րը կամքն է ու յաղ­­թա­­­նակի կա­­րեւո­­րու­­թեան գի­­տակ­­ցումը։ Մեր զի­­նուոր­­նե­­­րը հաս­­կա­­­նում են, որ մեր ժո­­ղովրդը պայ­­քա­­­րում է ազատ ու ապա­­հով ապ­­րե­­­լու իր իրա­­ւունքի հա­­մար։

Հայ ժո­­ղովուրդն իր բազ­­մա­­­դարեայ պատ­­մութեան ըն­­թացքում այսպի­­սի փոր­­ձութիւննե­­րի մի­­ջով չի, որ ան­­ցել է, աւե­­լի յա­­մառ կռիւ­­նե­­­րից է յաղ­­թա­­­նակով դուրս եկել։ Այ­­սօր էլ մենք զգում ենք Հա­­յաս­­տա­­­նի Հան­­րա­­­պետու­­թեան բո­­լոր քա­­ղաքա­­ցինե­­րի եւ սփիւռքի մեր հայ­­րե­­­նակից­­նե­­­րի ներ­­կա­­­յու­­թիւնը մեր կող­­քին։ Ամէն մէ­­կը փոր­­ձում է օգ­­տա­­­կար լի­­նել. մէ­­կը՝ ռազ­­մա­­­ճակա­­տում, միւ­­սը՝ թի­­կունքում։ Միաս­­նա­­­կանու­­թեան ոգին է տի­­րում ամե­­նու­­րէք, բո­­լորս վստահ ենք՝ յաղ­­թե­­­լու ենք, վե­­րականգնե­­լու ենք, աւելի ենք զար­­գա­­­նալու։

Ան­­տա­­­նելի ծանր են կո­­րուստնե­­րը, ամէն զո­­հուա­­ծի հետ մի մաս­­նիկ էլ մե­­զանից է պոկ­­վում։ Միեւ­­նոյն ժա­­մանակ, զգում ենք, որ պար­­տա­­­կան ենք նրանց մեր կեան­­քով, ուստի թու­­լա­­­նալու ժա­­մանակ չու­­նենք։ Ար­­դէն պլա­­նաւո­­րել ենք մեր բնա­­կավայ­­րե­­­րի վե­­րականգնման աշ­­խա­­­տանքնե­­րը, բո­­լոր մաս­­նա­­­գիտու­­թիւննե­­րի մար­­դիկ են դի­­մում՝ Ար­­ցախ գա­­լու եւ այդ աշ­­խա­­­տանքնե­­րին մաս­­նակցե­­լու հա­­մար։ Շատ գործ ու­­նենք անե­­լու բո­­լոր ոլորտնե­­րում։

-Դուք Ար­­ցախն էք. ո՞րն է Ատրպէյ­­ճա­­­նի քա­­ղաքա­­ցինե­­րին եւ մի­­ջազ­­գա­­­յին հան­­րութեանն ուղղո­­ւած ձեր ու­­ղերձն իբ­­րեւ Ար­­ցա­­­խի Հան­­րա­­­պետու­­թեան քա­­ղաքա­­ցի։

-Մեր պայ­­քարն ար­­դար է։ Եւ մենք՝ հա­­յերս, վճռա­­կան ենք ազա­­տու­­թեան ու ան­­կա­­­խու­­թեան հա­­մար մղո­­ւող պայ­­քա­­­րում։

-Ցա­­ւալի է, որ այս ամէ­­նի մի­­ջով անցնում են մեր երա­­խանե­­րը։ Այսպի­­սով նաեւ նրանց կրթու­­թիւն ստա­­նալու իրա­­ւունքն է ոտ­­նա­­­հարո­­ւել։ Ի՞նչ վի­­ճակում են նրանք։

-Պա­­տերազ­­մի պատ­­ճա­­­ռով բնակ­­չութեան մե­­ծամաս­­նութիւ­­նը ստի­­պուած լքել է իր տու­­նը։ Շատ ծնող­­ներ երա­­խանե­­րին ու­­ղարկել են Հա­­յաս­­տա­­­նի Հան­­րա­­­պետու­­թիւն՝ ծա­­նօթ-բա­­րեկամ­­նե­­­րի մօտ, իսկ իրենք լծո­­ւել Ար­­ցա­­­խի պաշտպա­­նու­­թեան գոր­­ծին։ Օրեր առաջ յայ­­տա­­­րարո­­ւեց, որ քսան­­չորս հա­­զար ար­­ցախցի երա­­խաներ զրկո­­ւել են կրթու­­թեան իրա­­ւունքից։ Միան­­շա­­­նակ երա­­խանե­­րի հա­­մար այս ամէ­­նը կրկնա­­կի հո­­գեբա­­նական ճնշում է։ Պատ­­կե­­­րաց­­նու՞մ էք, պա­­տերազմ, հա­­մավա­­րակ, ան­­ծա­­­նօթ մի­­ջավայր, մտե­­րիմ­­նե­­­րի կո­­րուստ…։ Բա­­րեբախ­­տա­­­բար մենք ու­­նենք Հա­­յաս­­տա­­­նի Հան­­րա­­­պետու­­թիւն, որ­­տեղ մեր հայ­­րե­­­նակից­­նե­­­րը հսկա­­յական աշ­­խա­­­տանք են տա­­նում թէ՛ երա­­խանե­­րի եւ թէ՛ տե­­ղահա­­նուած այլ ան­­ձանց հետ՝ մարդկանց սո­­ցիալա­­կան, հո­­գեբա­­նական խնդիր­­նե­­­րը հնա­­րաւո­­րինս մեղ­­մե­­­լու հա­­մար։ Երա­­խաներն ընդգրկո­­ւել են տե­­ղի դպրոց­­նե­­­րում, մաս­­նակցում են տար­­բեր խմբակ­­նե­­­րի, նրանց այ­­ցե­­­լում են հո­­գեբան­­ներ եւ այլ մաս­­նա­­­գէտ­­ներ։

Ար­­դէն նշել եմ, որ ար­­ցախցի­­ներս ապ­­րում ենք այնպի­­սի գի­­տակ­­ցումով, որ ցան­­կա­­­ցած պա­­հի կա­­րող է պա­­տերազմ սկսել։ Դա ար­­դէն ազ­­դում է բո­­լորիս հո­­գեբա­­նու­­թեան վրայ, բայց մենք եր­­բեք չենք ապ­­րում ատե­­լու­­թեան մի­­ջավայ­­րում ու երա­­խանե­­րին սո­­վորեց­­նում ենք ոչ թէ ատել հա­­կառա­­կոր­­դին, այլ սի­­րել իր եր­­կի­­րը։

http://www.agos.com.tr/am/hvotvadzi/24766/parev-artsakhi-yes-yem-im-jvoghvovurti-gi-bahkari-myer-bahkari-artar-e?fbclid=IwAR1KG9CSadf_dSCxyCy92V0ASsfat2ZxeVAD8Oh_lYMRi4zQ0XQsE0pCQEQ

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın