Արցախում տեղի ունեցող իրավիճակի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի վերաբերյալ ՍիվիլՆեթի լրագրող Լիկա Զաքարյանը զրույց է ունեցել ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանի հետ։ Նա պատմում է, թե ինչ է անում կազմակերպությունը այս պահին և ինչ պլաններ ունի հետագայում՝ կապված ստեղծված իրավիճակի հետ։
ԿԽՄԿ-ն Արցախում գործում է 1992 թվականից։ Կազմակերպությունը հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ կողմերի միջև և աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին կից բնակվող համայնքներին, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին։
İlk yorum yapan siz olun