İçeriğe geçmek için "Enter"a basın

Մի օր բոլորս վերադառնալու ենք. ծպտյալ հայերն ու Արմեն Բաքըրջըօղլուի հայկական ընտանիքը

Նաիրի Հոխիկյան

Թուրքական ժողովրդագրական ծառայությունների տվյալներով՝ հայերին վերագրվող 02 կոդը կրող մարդկանց թիվը Ադիյամանում գերազանցում է 40․000-ը, այսինքն` մոտ 15 տոկոս։

Երբ խոսում ենք Արևմտյան Հայաստանի հայերի մասին, առաջին պատկերացումը, որ ունենում է հայկական լսարանը, Մուշում, Ալաշկերտում, Սասունում կամ Կարսում իր ազգային ինքնությունը թաքցնող հայերի մասին է։

Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ կարող են լինել նաև հայեր, որոնք ոչ միայն չեն թաքցնում իրենց հայկական ծագումը, այլև խոսում են այդ մասին, հայտարարում են թուրքական լրատվամիջոցներում, նույնիսկ ամուր կապեր են հաստատում հայրենակիցների հետ, անգամ ամուսնանում Հայաստանի հայուհու հետ։ Այդպիսի հայերի թիվն Արևմտյան Հայաստանում մեծ չէ, բայց շնորհիվ համարձակների` նրանք տարեցտարի շատանում են։ 

«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները

Սադըք Բաքըրջըօղլուն դեռևս 2000-ականներին է փորձել կապ հաստատել Արևելյան Հայաստանի հայերի հետ, հաճախ եղել Երևանում և մոտիկից ծանոթացել հայկական պետականությանը։ Մկրտվելով որպես քրիստոնյա՝ ստացել է Արմեն անունը՝ այդկերպ դառնալով Արմեն Բաքըրջըօղլու։ Նա Ադիյամանի շրջանի Քահթա քաղաքի բնակիչ է։

Армен Садык Бакырджыоглу с семьей

© PHOTO : PROVIDED BY ARMEN SARYK BAKIRJOGHLUԱրմեն (Սադըք) Բաքըրջըօղլուի ընտանիքը

Արևմտյան Հայաստանի կենտրոնական հատվածին մոտ գտնվող այս պատմական բնակավայրը Ցեղասպանության կոտորածի ժամանակ դարձրել են հայ գաղթականների համակենտրոնացման հիմնական ճամբարներից մեկը։ Հնարավոր է` հենց այդ ճամբարից եղել են փախուստներ, ինչի շնորհիվ հայերը Ադիյամանում և շրջակա բնակավայրերում շատ են։ 2008-ին տեղի ունեցած մարդահամարի տվյալներով՝ Ադիյաման քաղաքում և հարակից գյուղերում ու գյուղաքաղաքներում ապրում է մոտ 270 հազար մարդ։

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»

Թուրքական ժողովրդագրական ծառայությունների տվյալներով՝ հայերին վերագրվող 02 կոդը կրող մարդկանց թիվը Ադիյամանում գերազանցում է 40․000-ը, այսինքն` մոտ 15 տոկոս։ Մեզ արդեն ծանոթ Արմեն Բաքըրջըօղլուն փաստում է՝ 60,000 բնակչություն ունեցող Քահթա գյուղաքաղաքում 7000-ը հայ են։

«Իմ մանկության տարիներից չեմ հիշում որևէ հայկական ավանդույթ, որ Ադիյամանի հայերը նշած լինեն, բայց կար Նեմրութի հեթանոսական արձանախումբ, որի մոտ հավաքվում էին հայերը և ասում, որ դա հայկական պատմական արժեք է։ Իմ նախնիները մեզ հաճախ չեն ասել, որ հայ են, վախեցել են, դրա հետևանքով մենք շատ տուժեցինք՝ չստանալով մեր ազգային պատմության մասին գիտելիքը, բայց մենք շարունակում ենք ապրել որպես հայ։ Մանուկ ժամանակ ընկերություն եմ արել մարդկանց հետ, որոնց կարծել եմ թուրք կամ քուրդ։ Հետո, արդեն հասուն տարիքում, հանկարծ պարզվել է, որ նրանք էլ ինձ նման հայ են»,–պատմեց Արմեն Բաքըրջըօղլուն։

Армен Садык Бакырджыоглу читает на турецком историю Армении

© PHOTO : PROVIDED BY ARMEN SARYK BAKIRJOGHLUԱրմեն (Սադըք) Բաքըրջըօղլու

Նա կարողացել է իր շուրջը համախմբել Ադիյամանի տարածաշրջանի շատ հայերի։ Քահթայում նրանք միավորվել են ասորական եկեղեցու տարածքում։ Հիմնականում այնտեղ են իրենց քրիստոնեական արարողություններն անում՝ հատուկ ուշադրություն դարձնելով Զատկի տոնին, որը դարձել է Ադիյամանի հայերի յուրահատուկ խորհրդանիշ։

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին

Այսօր Քահթայում աշխատանքներ են կատարվում հայկական եկեղեցի կառուցելու ուղղությամբ։ Արմեն Բաքըրջըօղլուն ամենաակտիվ հայերից մեկն է, որը ձգտում է ավարտին հասցնել Արևմտյան Հայաստանի սրտում Ցեղասպանությունից մեկ դար հետո հայկական եկեղեցի կառուցելու նախաձեռնությունը։ Արմենը համոզված է՝ դա հայերին ազգային ինքնության վերադարձնելու հիմնական միջոցն է։

Армен Садык Бакырджыоглу

© SPUTNIK / PROVIDED BY NAIRI HOKHIYANԱրմեն (Սադըք) Բաքըրջըօղլուն` Ծիծեռնակաբերդում

«Ինչքան ժողովրդավարական դառնա Թուրքիայի ներկա հանրապետությունը, այնքան ավելի մեծ զարգացում կունենա Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցների՝ ազգային ինքնության վերադարձը։ Ցավոք, այսօր այնտեղ 100 հայից 40-ն իրեն համարում է թուրք կամ քուրդ։ Չնայած դրան, այդ մարդկանց միշտ մատնացույց են անում որպես հայի։ Այսինքն, նրանք չեն կարող խուսափել իրենց ազգային ինքնությունից։ Սա անկանխելի գործընթաց է։ Ես լավատես եմ, որ մենք բոլորս վերադառնալու ենք մեր իսկական հայկական արմատներին։ Ես վստահ եմ, որ Թուրքիայի տարածքում այսօր ավելի քան 4,5 մլն էթնիկ հայ է ապրում»,–ասաց նա։

Армен Садык Бакырджыоглу

© SPUTNIK / PROVIDED BY NAIRI HOKHIYANԱրմեն (Սադըք) Բաքըրջըօղլուն` Ծիծեռնակաբերդում

Զրույցի ավարտին Արմեն Բաքըրջըօղլուն պատմեց նաև իր անձնական կյանքի մասին։ Հայաստանի Հանրապետություն հաճախակի այցերի ժամանակ ծանոթացել է հայաստանցի հայուհու հետ, ընտանիք կազմել։ Այսօր Արմենը թեև Թուրքիայի քաղաքացի է՝ Արևմտյան Հայաստանի բնակիչ, բայց տարվա մեծ մասն անց է կացնում Արևելյան Հայաստանում՝ կնոջ ու երեխաների հետ։ Ընտանիքին չի տեղափոխում Թուրքիա, որ կապը հայկական պետության հետ ամուր լինի, ինքն էլ չի հաստատվում Երևանում, որ չդադարի լինել Արևմտյան Հայաստանի՝ ազգային ինքնությունը պահպանող հայ։

Армен Садык Бакырджыоглу с армянскими детьми Адыямана

© PHOTO : PROVIDED BY ARMEN SARYK BAKIRJOGHLUԱրմեն (Սադըք) Բաքըրջըօղլուն` երեխաների հետ

Read more: https://armeniasputnik.am/columnists/20200629/23517762/armen-sadyq-baqyryjyoxlu-tuerqia-tcptyal-hay.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın