İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրը. Նրանք կամավոր նահատակվել են

Այսօր՝ փետրվարի 10-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ատոմյանց հիշատակության օրը:

Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին եւ Մանաճիհր Ռշտունին, իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում կռապաշտ Հազկերտ թագավորի օրոք: Մոգպետերի հրահրմամբ, Հազկերտը սկսում է հալածել քրիստոնյաներին` Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու նպատակով:

Ատոմյանց քրիստոնյա զորավարները հրովարտակ են ստանում Հազկերտից, որով վերջինս նրանց իրենց զորագնդերով հանդերձ կանչում է արքունիք` դավանափոխ անելու մտադրությամբ: Հայոց զորավարները սկզբում հնազանդվում են, սակայն, քաջատեղյակ լինելով թագավորի նախապատրաստած որոգայթին, հայրենիք են վերադառնում եւ ապաստանում Անձեւացյաց գավառում:

Տեղեկանալով հետապնդող պարսից մեծաքանակ բանակի մասին` Ս. Ատոմ Գնունու երանելի զինվորները, գոտեպնդված լեռնաբնակ ճգնակյաց մի սրբի մարգարեությամբ եւ Ատոմի գիշերային տեսիլքով, որոշում են կամավոր նահատակվել:

Պարսից զորքը, հասնելով հայոց զորավարներին, շրջապատում եւ սրախողխող են անում Քրիստոսին խոստովանող եւ փառաբանող, սաղմոսերգությամբ մարտիրոսության գնացող սրբերին: Իսկ Ս. Մանաճիհր Ռշտունին իր ուղեկիցներով հասնում է հայրենի Ռշտունիք եւ 449 թվականին նահատակվում:

https://news.am/arm/news/559353.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın