İçeriğe geçmek için "Enter"a basın

Խաչվերաց

15 Սեպտեմբեր 2019
Խաչվերացը Հայ Եկեղեցւոյ հինգ տաղաւար տօներէն վերջինն է, նուիրուած է խաչի գերութենէ վերադարձի և փառաբանութեան յիշատակին: 
Հայաստանեայց Եկեղեցին Խաչվերացը կը տօնէ սեպտեմբերի 11-17-ն միջեւ ժամանակահատուածի հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը  Տիրոջ խաչափայտի` պարսկական գերութենէ  Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայի կանգնեցման (վերացման) յիշատակութեան համար է որ կը տօնուի։ Այն պատճառով կը կոչուի Խաչվերաց: Սուրբ խաչի գիւտէն յետոյ Հեղինէ Թագուհին, Սուրբ Կոստանդիանոս Կայսրի հրամանով Գողգոթայի վրայ կառուցեց «Սուրբ Յարութեան Տաճարը» և այնտեղ կանգնիլ տուաւ  Տիրոջ խաչափայտը:  Նաև Բեթղեհեմը և այլ տնօրինական վայրերուն տաճարներ և մատուռներ կառուցեց: Այդ օրերուն կարգ սահմանեց ամէն տարի՝ սեպտեմբերի 13-ին տօնել Խաչի նաւակատիքը և Եկեղեցւոյ տօնը, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Խաչի տօնը:  Այդ օրը Յակոբոս Տեառնեղբօր օրինակով քահանայապետը կը բարձրացնէր Տիրոջ խաչափայտը հաւատացեալներու պահպանութեան համար, այդ պատճառով ալ տօնը կոչուեցաւ «Խաչվերաց»: Խաչվերացի տօնը իր վերջնական հաստատումը ստացաւ հետագային, երբ իր հզօրութեան գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով Ամբարիշտ թագաւորը 610 թուականին կ’ուզէր իրեն հպատակեցնել Հերակլ կայսրը։ Նամակով մը կ’առաջարկէր գալ, ընդունի իր գերազանցութիւնը և պաշտել իրեն: Ան մեծ զորք տալով իր Խոռեմ զօրաւարին ուղարկեց Յունաց աշխարհ և սկսաւ ավերել  պաղեստինցիներու աշխարհը:
Խոռեմ զօրաւարը 614 թուականին, տասնինն օր շարունակ պաշարելով քաղաքը և փորելով քաղաքի հիմքերը, այն գրավեց: Երբ պարսիկ զօրքը մտաւ քաղաք, սուրի քաշեց ողջ բնակչութիւնը:  Ապա պարսիկները մտան Սուրբ Յարութեան տաճարը, բռնագրավեցին Աստուածընկալ սուրբ Խաչը և տաճարի ոսկիայ ու արծաթեայ սպասքները, իսկ քաղաքը այրեցին: 
Յետոյ զօրաւարը գերիներուն հրամայեց քաղաքը վերստին կառուցել և բոլոր հրեաները արտաքսել, իսկ ինքը պատուական Խաչը տարաւ Պարսկաստան: 
Երբ զորքը կը մօտենար թագաւորանիստ քաղաքին, Խոսրով թագաւորը ընդառաջ ելաւ՝ դիմավորելու Տերունական Խաչը։ Երբ Քրիստոսի Խաչն այդպիսի պատիւով մտաւ քաղաք, պարսիկ թագաւորն այն մեծ պատիւով պահեց իր գանձարանը և Խաչի առջև մշտավար կանթեղ մը պահեց:
Այնուհետև Հերակլ կայսրն օգնութեան կանչեց ճենաց Խական թագաւորը: Հերակլին իր ռազմական օժանդակութիւնն ալ բերաւ նաև հայկական կողմը՝ զորաւար Մժեժ Գնունու գլխաւորութեամբ, բոլորը  միացան նաև պարսկահպատակ հայերը: Սակայն Խոսրով թագաւորի հզոր բանակի ճնշման տակ ճենաց թագաւորն անցաւ Խոսրովի կողմը և Հերակլ կայսրը մեծ պարտութիւն կրեց: : 
Ճակատամարտին Հերակլը հաղթեց, Խոսրովը սպաննեց, իսկ անոր բանակի մնացորդը փախաւ: Հերակլ կայսրը մեծ զորքով գալով արևելք և պահանջեց Սուրբ Խաչը, որն անմիջապէս տրուի: 
Սկզիզբը Սուրբ Խաչը Պարսկաստանէն հանդիսաւոր թափորով կը փոխադրուի հայոց Կարին քաղաքը, ապա այնտեղէն՝ Կոստանդնուպոլիս և յետոյ ՝ Երուսաղեմ: Խաչափայտն աննկարագրելիորէն կը մխիթարէ ու կը ոգևորէ բարեպաշտ հաւատացեալները: Գերեդարձութեան ճանապարհին Խաչը գրեթէ ամէն տեղ կը բարձրանայ և ամենուր ցնծութիւն կ’առաջանայ։, որը կարծես վերապրումն էր Քրիստոսի Յարութեան: Այդ դեպքերը պատճառ դարձան «Խաչվերացի» տօնի հաստատման համար։
Խաչվերացի տօնը կը կատարուի մեծ հանդէսով: Երեկոյան ափսեի մը վրայ կը բազմացնեն Կենաց փայտի մասունք պարունակող խաչը, այն կը զարդարեն ռեհանով ու բազմերանգ ծաղիկներով և վրան վարդաջուր կը ցողեն: Ապա խաչը թափորով կը բերեն եկեղեցւոյ գաւիթ և անոր տեառնագրում աշխարհի չորս կողմերը: 
Խաչվերացի յաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներու մէջ կը  մատուի Ս. Պատարագ, կը կատարուի հոգեհանգստեան կարգ, անկէ յետոյ կ’այցելեն հանգուցեալներու շիրիմները: * * * Հայ Առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նուիրուած հետևեալ տօները. Սուրբ Խաչի երևման, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչի, Ս. Խաչի Գիւտ: Այս չորսէն երեքը կը նշուին քրիստոնեայ բոլոր եկեղեցիները և միայն Վարագա Սուրբ Խաչի տօնն է զուտ հայկական ու կը կատարուի միայն մեր Եկեղեցի։

Աղբիւր։ Qahana
Թարգմանութիւն’ Անուշ Գարմէն Սար

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın