İçeriğe geçmek için "Enter"a basın

Քրդական կուսակցության պատգամավորը մեջլիսում բարձրացրել է ասորիների կոտորածի հարցը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Մարդինից պատգամավոր Թումա Չելիքը Ազգային մեծ ժողովի օրակարգ է բերել ասորիների կոտորածների հարցը: ԺԴԿ պատգամավորը խորհրդարանին է ներկայացրել առաջարկ, որպեսզի ուսումնասիրվեն համապատասխան պաշտոնական փաստաթղթերը, և ստեղծվի առիթ անցյալի հետ առերեսման համար:
Պատգամավոր Թումա Չելիքի կողմից ներկայացված առաջարկի մեջ ընդգծված է, որ 1915 թ. ի վեր հարյուրհազարավոր ասորիներ սպանվել և աքսորվել են: Ասորիներն այս դեպքերը անվանում են «Սայֆո»: Թումա Չելիքը նշում է, որ դարեր ի վեր տարբեր վայրերում գոյատևած ասորական մշակույթի` բոլոր առումներով տուժելու, վնասվելու պատճառ են դարձել այդ սպանդերն ու աքսորները. հաղորդում է Կ. Պոլսո «Ժամանակ» թերթը:
https://www.yerkir.am/news/view/177015.html


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.