Ծնուել է 20 Յունուար 1919 թուականին Երևան ,Վանէն գաղթած ընտանիքէն ։ 13 տարեկանին գրել է իր առաջին բանաստեղծութիւնը «Պատասխան Թումանեանին», որը 1933 թուականին հրատարակուել է թերթի մը մէջ: 1936-1941 թուականներուն բարձրագոյն ուսում ստացել է, Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական Ֆաքուլթէթի,իսկ ,1949-1950 թուականներուն Մոսկուայի Մաքսիմ Կօրքի գրականութեան ինսթիւթի մէջ:
1945 թուականին լույս տեսել է«Օրերի հետ» բանաստեղծութիւններու առաջին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծութիւններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, թուրքերեն և այլ լեզուներով: 1952 եւ 1988 թուականներուն «Իմ հարազատները» բանաստեղծութիւններու ժողովածուի համար արժանացել է Պետական մրցանակների: 1988 թուականին ստացել է նաև Իտալոյ մէջ գրական մրցանակ:Ունի մանկական ստեղծագործութիւնների մօտ 40 հրատարակութիւն: Եղել է Լիբանանի, Եւրոպայի,Ամերկայի Գանատայի եւ այլ երկիրներու սփյուռքահայ գաղթօջախներ և իր յիշողութիւնները ամփոփել է ուղեգրութիւններու մէջ, որոնցմէ բացառիկ են «Քարավանները դեռ քայլում են», «Խճանկար հոգու և քարտեզի գոյներից», «Քարավանները հեռանում են», «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» գրքերը: Կեանքի վերջին տարիներուն մեծ աշխատանք է կատարել հրապարակագրութեան ոլորտի մէջ` «Իմ ժամանակը», «Չեմ կարող լռել», «Վերջին զանգ»:
1970 թուականին արժանացել է արուեստի վաստակաւոր գործչի,1980 թուականին` Վրաստանի մշակոյթի վաստակաւոր աշխատողի, ապա`Երեւանի Պատուոր Քաղաքավի կոչումները: 1998 թվուականին Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինսթիթութի կողմէ ստացել է «Տարուայ կին» տիտղոսը: Պարգևատրուել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով:
Եղել է Գրողների միութեան նախագահութեան անդամ, սփիւռքի հետ մշակութային կապերի կոմիտէի նախագահութեան անդամ, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր Միասնութեան», Բնութեան և հասարակութեան մասին գիտութիւնների միջազգային ակադեմիաների անդամ: Ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամաւոր: 25 Օգոստոս 2006 թուականի մահացել է Երեւանի եւ թաղուած է Կոմիտասի Պանդէոնի մէջ: 2009 թուականին անոր ապրած տունը դարձաւ Տուն Թանգարան : Կապուտիկեանը հայրենիքի, հայոց լեզուի, հայ ժողովրդի ճակատագրի մասին շատ գրել է։Անոր գրական ձիրքը հանդէս եկած է պատանեկան տարիներէն, իսկ երիտասարդական տարիներին ձևաւորուել է քաղացիական ուղղուածութիւնը։ Ան դարձաւ իսկական խորհրդային գրողի կերպար՝ եւ այդ տարիների կուսակցական գաղափարախոսութեան ամբողջ պատասխանատուութիւնը կրեց։ Կապուտիկեանի ստեղծագործութիւնները թարգմանուել են բազմաթիւ լեզուներով։
Սիլվա Կապուտիկեան
Այս գարնան հետ, այս ծաղկունքի,
Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:
ՈՒ թոթովեց բառ մի անգին
Հայկյան լեզվից մեր սրբազան,
Ասես մասունք հաղորդության
Դիպավ մանկանս շրթունքին…
– Լսի’ր, որդիս, պատգամ որպես
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզո՜ւն հազարագանձ:
Կտրել է նա, հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի,
ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,
Պահել երթը մեր անաղարտ…
Նրանո’վ է մրմրնջացել
Հայ պանդուխտը վերքն իր սրտի,
Նրանո’վ է որորտացել
Կռվի երգն իմ ժողովրդի,
Նրանո’վ է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել, քե՜զ է հասել
Նրա կարկաչը դարավոր…
Բա’ց շուրթերդ, խոսի՜ր, անգի’ն,
Ժիր դայլայլի՜ր, ի’մ սիրասուն,
Թող մանկանա’ քո շուրթերին
Մեր ալեհե՜ր հայոց լեզուն…
Պահի’ր նրան բարձր ու վճիտ,
Արարատի սուրբ ձյունի պես,
Պահի’ր նրան սրտիդ մոտիկ,
Քո պապերի աճյունի պես,
ՈՒ ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանի’ր կրծքով նրան,
Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
Թե սո’ւր քաշեն մորդ վրան,
ՈՒ տե’ս, որդիս, ո’ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մո’րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանա’ս:
İlk yorum yapan siz olun