İçeriğe geçmek için "Enter"a basın

21 հազար վերադարձ. 2018-ին Հայաստանը 2006-ից ի վեր առաջին անգամ նման ցուցանիշ ունի

Թաթուլ Հակոբյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։

Այսինքն, Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից:

Նախորդ տարվա ցուցանիշը – 25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից»:

Եթե այս թվերը վերջնական են և ճշգրիտ, ապա 2006 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստան ժամանողների և Հայաստանից հեռացածների տարբերությունը կրկին հասնում է 21 հազարի:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների, 1991-ի անկախությունից ի վեր միայն երեք տարի է եղել, երբ Հայաստան ժամանածների և Հայաստանից հեռացածների տարբերությունը հօգուտ ժամանողների է: Այդ երեք տարիները 2004-2006 թվականներն են՝ երեք տարի անընդմեջ, երբ Հայաստանում նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր:

Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին Հայաստանից հեռացել և չի վերադարձել 373 հազար մարդ, այսինքն՝ միջինը ավելի քան 37 հազար հոգի։

Ներկայացնում ենք արտագաղթի տվյալները՝ հենվելով Ազգային վիճակագրական ծառայության վրա․

2008 թվական – 23․100

2009 թվական – 25․000

2010 թվական – 46․700

2011 թվական – 43․800

2012 թվական – 42․800

2013 թվական – 31․200

2014 թվական – 41․700

2015 թվական – 43․400

2016 թվական – 48․200

2017 թվական – 26․900

Սերժ Սարգսյանը, չնայած այն իրողությանը, որ իր նախագահության 10 տարիներին երկրից հեռացել է գրեթե 400 հազար մարդ, հայտարարում էր, որ 2040-ին Հայաստանի բնակչությունը պետք է լինի 4 մլն։

2017 թվականին Հայաստանում գրանցվել է աննախադեպ ցածր ծնունդների թիվ՝ 37․700 երեխա։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին ևս Հայաստանից եղել է արտագաղթ, ճիշտ է, ավելի փոքր ծավալներով, իսկ 2004-2006 թվականներին՝ երեք տարի անընդմեջ, ինչպես նշեցինք, Հայաստանից հեռացածների և ժամանողների տարբերությունը եղել է դրական, այսինքն՝ մարդիկ վերադարձել են երկիր։

Ահա պաշտոնական թվերը․

1998 թվական – 24․400

1999 թվական – 7․200

2000 թվական – 57․500

2001 թվական – 60․400

2002 թվական – 2․700

2003 թվական – 10․200

2004 թվական – 2․100 դրական

2005 թվական – 12․500 դրական

2006 թվական – 21․800 դրական

2007 թվական – 3․200

Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին երկրից հեռացել է գրեթե 130 հազար հոգի, միջինը տարեկան՝ 13 հազար։

Շատ ավելի բարդ է ասել, թե որքան մարդ է հեռացել Հայաստանից Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, քանի որ, առաջին՝ սկզբնական շրջանում, հստակ հաշվարկ չի կատարվել, ինչպես արվում է այսօր, երկրորդ՝ Հայաստանում ժամանակավորապես հաստատված Խորհրդային Ադրբեջանի հայ քաղաքացիները անկախության առաջին տարիներին հիմնականում հեռացան Հայաստանից։ Ահա նաև այդ պատճառով է, որ Տեր-Պետրոսյանի ժամանակին վերագրվող արտագաղթի թվերը ավելի սարսափելի են, հատկապես 1992-ին, երբ ադրբեջանահայության մի ստվար հատված հեռացավ Հայաստանից։

1992 թվական – 228.600

1993 թվական – 141.100

1994 թվական – 127.800

1995 թվական – 37.500

1996 թվական – 20.500

1997 թվական – 31.300

Եթե այս թվերը մոտ են իրականությանը, ապա Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, որոնք նաև համընկան Արցախյան պատերազմի ու էներգետիկ ճգնաժամի հետ, Հայաստանից հեռացել է 584 հազար մարդ, կամ միջինը տարեկան՝ 97 հազար։ Բայց կրկնենք, որ այս թվի մեջ մտնում են նաև Հայաստանի քաղաքացի չհանդիսացած, բայց Հայաստանում ժամանակավորապես ապաստան գտած Խորհրդային Ադրբեջանի հայ քաղաքացիները։

Խորհրդային Միության տարիներին իրականացված մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում  բնակչության թիվը կազմել է՝

1926 թվական – 881.300

1939 թվական – 1.282.300

1959 թվական – 1.763.000

1970 թվական- 2.491.900

1979 թվական- 3.037,300

1989 թվական- 3.304․800

https://www.civilnet.am/news/2019/01/01/21-հազար-վերադարձ-2018-ին-Հայաստանը-2006-ից-ի-վեր-առաջին-անգամ-նման-ցուցանիշ-ունի/351496

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın