İçeriğe geçmek için "Enter"a basın

2018-ը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համար կրկնակի հոբելյանի տարի էր. Արմինե Գրիգորյան

2018-ը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համար կրկնակի հագեցած էր. մենք տոնեցինք մեծ երգահանի 115-ամյակը, ինչպես նաեւ տուն-թանգարանի 40-ամյա տարեդարձը: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց   Երեւանի պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ տարվա ընթացում հոբելյանին նվիրված բազում միջոցառումներ են կազմակերպվել. «Առաջին հերթին կցանկանայի նշել մեր միջազգային համաժողովը՝ «Արամ Խարատրյանը եւ ժամանակակից աշխարհը» խորագրով, որը կայացավ հոկտեմբերին:

Համաժողովին մասնակցում էին հայտնի երաժշտագետներ, երգահաններ եւ երաժիշտներ 9 երկրներից, այդ թվում Ռուսաստանից, Վրաստանից, Լատվիայից, Տաջիկստանից եւ Թաթարստանից: Համաժողովը շատ հաջող էր, շատ հետաքրքիր թեմաներ են բարձրացվել: Համաժողովին մասնակցում էր Արամ Իլիչի թոռնուհին` Օլգա Կուզինան (Մոսկվայի Գլինկովսկու անվան պատմության եւ գավառագիտության թանգարան) եւ Տաջիկստանից Խաչատրյանի ուսանողներից մեկը:

2018-ի մշակութային մայրաքաղաք Վալետտայում՝ Մալթայում հայկական մշակույթի օրերի շրջանակներում, ապրիլին տեղի ունեցավ «Երաժշտության միջազգային լեզուն» խորագրով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ցուցահանդեսը: Գրիգորյանը նշեց, որ սա հոբելյանական տարվա միակ արտասահմանյան ցուցահանդեսը չէր:

«Նման ցուցահանդես է կազմակերպվել նաեւ Մոնակոյում, սեպտեմբերին Օպերային թատրոնի շենքում: Չնայած նրան, որ Օպերային թատրոնի նախամուտքը ցուցահանդեսի համար նախատեսված չէ, քանի որ դա հին դահլիճ է եւ սյունների վրա ոչինչ չեն կախում, բայց Արամ Խաչատրյանի անունն այնքան հարգանք եւ հիացմունք է առաջացնում, որ թատրոնի տնօրինությունը համաձայնեց ներկայացնել մեր ցուցանահանդեսը:

Ցուցահանդես էր այցելել նաեւ Մոնակոյի Ալբեր II իշխանը: Մեր թանգարանի ցուցահանդեսն անցել է նաեւ Արցախում: Շուշիում նախատաեսված մեկ շաբաթի փոխարեն ցուցահանդեսն այնտեղ մեկ ամիս մնաց»,- ասաց Գրիգորյանը:

Անցնող տարում թանգարանը հրատարակեց նաեւ Խաչատրյանի նամակների ռուսական տարբերակը, որն անցյալ տարի հայերենով էր հրատարակվել եւ ներկայացվել: Այդ հավաքածուում երգահանի բազմաթիվ նամակներ են ընդգրկվել:

Գրիգորյանը նաեւ նշեց, որ թանգարանի ցուցադրասրահներում նորարարություններ են հայտնվել՝ երկու մուլտիմեդիայի նախագիծ:

«Դրանցից մեկը կոչվում է  «Ճանապարհորդություն Արամ Խաչատրյանի հետ». Քարտեզը տեղադրված է թանգարանի նախամուտքում եւ այն հասանելի է նաեւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար, որոնք ցավոք, չեն կարող բարձրանալ ցուցադրությունների սրահ:

Այստեղ 4 լեզվով ներկայացված են տարբեր երկրներում Արամ Խաչատրյանի այցերի մասին հետաքրքիր պատմություններ:

Երկրորդ մուլտիմեդիայի նախագիծը, որը մենք այս տարի ենք իրագործել, կոչվում է «Ինտերակտիվ ձայնադարան»: Սա նույնպես շատ հետաքրքիր նախագիծ է, որը լրացնում եւ ավելի հետաքրքիր է դարձնում մեր ցուցադրությունը»:

https://news.am/arm/news/488279.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın