Սփյուռքի նախարարության ճակատագիրը որոշելու եղանակը պետք է լինի փորձագիտական քննարկում կազմակերպելը, այդ թվում Սփյուռքի ներկայացուցիչների ներգրավմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը՝ անդրադառնալով Սփյուռքի նախարարությունը լուծարելու կառավարության նախաձեռնությանը:
Նա Սփյուռքի նախարարության կարգավիճակի հետ կապված առնչությամբ, մի քանի դիտարկում եւ առաջարկ արեց՝ նշելով. «Նման գերատեսչության ճակատագիրը որոշելու եղանակը կարծում եմ պիտի լինի փորձագիտական քննարկում կազմակերպելը, որին անպայման ներգրավել ինչպես ՀՀ-ից այնպես նաեւ Սփյուռքից կառավարչաձեւերի մասնագետներ։ Այս դեպքում անհրաժեշտ է նաեւ ունենալ դասական Սփյուռքի կառույցների ներկայացուցիչների տեսակետները։
Այդ քննարկումների համար անհրաժեշտ է նկատի ունենալ համեմատական Սփյուռքագիտությունը։ Անպայման նկատի ունենալ մեծ Սփյուռք ունեցող պետությունների համապատասխան կառույցներն ու գերատեսչական աշխատանքը։ Կարծում եմ որ այստեղ կա նաեւ քաղաքական մոտեցումի խնդիր։ Երեւանը Բրյուսելի հետ համարկումի քաղաքականությանը փորձում է մղիչ ուժ հաղորդել։ Օգտակար կլինի ԵՄ անդամ եւ Սփյուռք ունեցող պետությունների պարկտիկան այս հարցում՝ իդալական, հունական օրինակները, նկատի ունենալ»:
Կանդահարյանը նշեց, որ մասնավորապես, Հունաստանի դեպքում ոլորտի պատասխանատուն ԱԳ փոխնախարարն է:
Նա ընդգծեց, որ կառավարության կառուցվածքը ճշտելիս նախ պետք է հայեցակարգն ու ծրագիրը մշակել, որի հիման վրա նախագծել գերատեսչությունների պահպանումը, լուծարումը կամ միավորումը. «Իսկ այդ հայեցակարգի մշակման համար խիստ անհրաժեշտ է համահայկական հարթության վրա փորձագիտական քննարկումն ու եզրակացությունը։ Այս բոլորը կարող են նպաստել, որ ճիշտ ուղղությամբ ընթանա աշխատանքը՝ վերաիմատավորվի գերատեսչությունը եւ գուցե նաեւ անվանափոխվի կամ նոր գործառույթներ ստանձնի»:
Կանդահարյանը նկատեց, որ ի վերջո ազգի համայնքի երկու երրորդն ապրում է արտեկրում եւ հայերնադարձության առընթեր կան հրատապ խնդրներ՝ տարբեր ոլորտների վերաբերյալ համակարգումի աշխատանքներ կազմակերպելու, հետեւաբար, պետք է առանձին գերատեսչություն լինի։
«Պետք է անցած ուղու հիման վրա ներդնել նորարարը թե՛ իբրեւ բովանդակություն՛ թե իբրեւ աշխատելաեղանակ, անպայման նկատի ունենալով համահայկական փորձագիտությունը։Կարծում եմ սա պիտի լինի բանաձեւը»,-ընդգծեց նա:
İlk yorum yapan siz olun