İçeriğe geçmek için "Enter"a basın

Կառավարությունը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպման համար 23,5 մլն դրամի պարգեւատրում հատկացրեց

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 27-ի որոշմամբ պահուստային ֆոնդից 23,5 մլն դրամ հատկացրեց 10 գերատեսչությունների, որի նպատակն է դրամական պարգեւատրմամբ խրախուսել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման համար:

Մասնավորապես, դրամական միջոցներ կհատկացվեն ԱԺ աշխատակազմին, ԱԳՆ-ին, ԱԻՆ-ին, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, Առողջապահության նախարարությանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, ոստիկանությանը, Գլխավոր դատախազությանը:

https://news.am/arm/news/488317.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın