Այսօր ժողովուրդը բացարձակ վստահության քվե է տվել ՀՀ վարչապետին և նրա թիմին, և բնական է, որ վարչապետն է որոշելու երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունները։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել և խնդրել վարչապետին ևս մեկ անգամ քննարկելու նախարարության պահպանման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ մեր ազգի 2/3-ը ապրում է հայրենիքից դուրս, և նրանց հետ աշխատանքի հսկայական փորձ է կուտակվել:
Այս մասին «Զարթօնք»-ի հետ հարցազրույցում նշել է ՀՀ Սփյուռքի նախարարության հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Սփյուռքի հետ կան սերտ կապեր ու հարաբերություններ, որոնք հաստատել է տարիների ընթացքում փորձ և գիտելիքներ ձեռք բերած, գործին նվիրված, պատասխանատու և աշխատասեր երիտասարդներից կազմված թիմը։
Ուզում եմ դիմել իմ գործընկերներին՝ խնդրով շահագրգիռ սփյուռքահայ բարեկամներին, հայտնելով շնորհակալություն, որ նրանց օգնությամբ կառուցել ենք նախարարությունը՝ կյանքիս տասը տարիները նվիրելով այդ կառույցի կայացման, հեղինակության բարձրացման, Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքում պատշաճ ներկայացնելու, Սփյուռքի հիմնախնդիրները հայրենի կառավարությանը ներկայացնելու, նախարարությունը սփյուռքահայերի տուն դարձնելու գործին։ Հասկանալի է, որ իմ սիրտը շատ է ցավում հյուլե առ հյուլե տառապանքով կերտված կառույցի տարրալուծման համար»,- հարցազրույցում նշել է Հրանուշ Հակոբյանը:
İlk yorum yapan siz olun