İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայկական արտադրության առաջին «Գրաբուսը» կգործի Շիրակի մարզում (վիդեո)

Հայկական արտադրության առաջին շարժական գրադարանը Շիրակի մարզային գրադարանինն է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության ֆեյսբուքի էջից, որտեղ տեղադրվել է նաեւ հայկական «Գրաբուսի» մասին տեսանյութ։

«Գրաբուսը»  շրջելու է մարզի բոլոր համայնքներով, այն միայն գրադարան չէ, ունի նաեւ կինոթատրոն, ակուստիկ համակարգ, WI-FI ցրիչ։ Ծրագիրն իրականացվել է ավելի քան 90 հազար դոլարով՝ մշակույթի նախարարության, Չինաստանի դեսպանատան եւ «Ա․Ա․ Թրաքս» ընկերության համագործակցության արդյունքում։

https://news.am/arm/news/487717.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın